Գյոտցե. «Լիվերպուլի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ
СПОРТ«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտարարել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանալու մյունխենյան ակումբից, իսկ ամռանը ոչինչ չի բացառում: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գյոտցեի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
-Կարող եմ հստակ ասել, որ ձմռանը «Բավարիայից» չեմ հեռանա: «Լիվերպուլի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ: «Բավարիայի» հետ պայմանագիրս նախատեսված է մինչև 2017 թվականը, բայց ամռանը կարող է ամեն ինչ տեղի ունենալ: Ամեն դեպքում, ցանկանում եմ աշխատել Կարլո Անչելոտիի հետ. Թոնի Կրոսը նրա մասին միայն լավ բաներ է պատմել,-ասել է Գյոտցեն «Sport Bild»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խոսեպ Գվարդիոլան հեռանալու է «Բավարիայից», իսկ նրան փոխարինելու է Կարլո Անչելոտին:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



