Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքել է Ռուսաստանի կողմից Բախմուտի գրավումը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը սխալ է մեկնաբանվել, գրում է kommersant.ru-ն։
Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, իրականում Վլադիմիր Զելենսկին չի ասել, որ Ռուսաստանը վերահսկում է Բախմուտը, այլ ընդհակառակը, պնդել է հակառակը։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին ասել է՝ «կարծում եմ՝ ոչ»՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Բախմուտը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Զելենսկու մամուլի քարտուղարի խոսքով՝ լրագրողի հարցից հետո վերջինիս կողմից նաև ճշտող մեկնաբանություն է արվել՝ «Ռուսաստանը հայտարարում է, որ գրավել է Բախմուտը»։ Նիկիֆորովը նշել է, որ Վլադիմիր Զելենսկու պատասխանը վերաբերում էր այս («Ռուսաստանը հայտարարում է, որ գրավել է Բախմուտը») նկատառմանը։
«Այսպիսով, նախագահը հերքել է Բախմուտի գրավումը»,- գրել է Նիկիֆորովը ֆեյսբուքյան իր էջում: Դրանից հետո Ուկրաինայի նախագահը, ինչպես նշել է նրա մամուլի քարտուղարը, ասել է, որ «Բախմուտը մեր սրտերում է»՝ կենտրոնանալով այն փաստի վրա, որ քաղաքը շատ ավերվել է, և այնտեղ գրեթե ոչինչ չի մնացել։
Մայիսի 21-ի գիշերը Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ Բախմուտի համար մարտերը շարունակվում են։ Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ նույն գիշեր ՌԴ ՊՆ-ն, հետևելով «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, հայտարարել է, որ քաղաքը վերցվել է վերահսկողության տակ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորել է «Վագներ»-ի գրոհային ջոկատներին և ռուս զինվորականներին՝ քաղաքի գրավման օպերացիայի ավարտի կապակցությամբ։