Ի՞նչ վատ բան կա, եթե Վրաստան են գալիս Երևանով․ Կալաձե
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասի
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին անվանել է կեղծավորներ։
«Ի՞նչ վատ բան կա, որ ուղիղ չվերթներ կան, երբ մարդ հանգիստ Վրաստան է մուտք գործել Երևանով կամ այլ երկրի տարածքով։
Ռուսաստանում շատ վրացիներ են ապրում, եթե ուղիղ գալու հնարավորություն ունեն, ի՞նչ վատ բան կա»,-ասել է Կալաձեն։
Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույց է տեղի ունեցել, ցուցարարները պահանջել են չեղարկել Ռուսաստանի հետ չվերթները, ինչպես նաև՝ վիզային ռեժիմ մտցնել ՌԴ քաղաքացիների համար։
Հավելենք, որ ի տարբերություն Վրաստանի նախագահի, ով դեմ է ռուս-վրացական օդային հաղորդակցության վերականգմանը և բոյկոտ է հայտարարել, ապա երկրի վարչապետն ու Թբիլիսիի քաղաքապետը կողմ են ուղիղ չվերթների վերսկսմանը։