Ոչ միայն Ռանոսը, այլ նաև Սպերցյանը կարող է տեղափոխվել Մյունխենգլադբախի «Բորուսիա»
СПОРТԸստ #FootballTime-ի տեղեկությունների` «Բավարիա II»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան շարունակելու է «Բորուսիա Մյունխենգլադբախի» կազմում։
- 19-ամյա հարձակվողը նոր ակումբ տեղափոխվելու է ազատ գործակալի կարգավիճակում։ Կողմերն արդեն պայմանագիր են կնքել, իսկ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։
- «Բորուսիա Մյունխենգլադբախը» շուտով կարող է դառնալ «Փոքրիկ Հայաստան», քանզի գերմանական թիմի շարքերը համալրելուն շատ մոտ է նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
- Ըստ #FootballTime-ի տեղեկությունների, Սպերցյանը նախնական համաձայնություն է եկել մյունխենգլադբախյան ակումբի հետ, այժմ գնդակը «Բորուսիայի» և «Կրասնոդարի» դաշտում է, թիմերը բանակցում են տրանսֆերային արժեքի շուրջ, որը, ըստ ռուսական ակումբին շատ մոտ կանգնած աղբյուրի, տատանվում է 10-15 միլիոն եվրոյի շուրջ։