Ուկրաինացի դիվերսանտները ներխուժել են ՌԴ տարածք. Պուտինին զեկուցել են իրավիճակի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինացի դիվերսանտները գրավել են ՌԴ Բելգորոդի մարզի Գորա Պոդիլ գյուղի մշակույթի տունը։ Այս մասին գրում է RT-ի թելեգրամյան ալիքը՝ հղում անելով բնակավայրի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին։
«Նրանք շրջապատված են, մենք աշխատում ենք», - հավելել է RT-ի աղբյուրը:
RT-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Գրայվորոն քաղաքի բնակիչները դիվերսանտների ներթափանցումից հետո փորձում էին ինքնուրույն տարհանվել։ Քաղաքում կրակոցներ են լսվում, ծուխ է երևում, հավելել է նա։
Ավելի վաղ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել էր, որ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Գրայվորոնի շրջանի տարածք։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության դաշնային ծառայությունը և Սահմանային ծառայությունը նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Բելգորոդում տիրող իրավիճակի մասին, որտեղ մարտ է ընթանում Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի հետ, հաղորդում է gazeta.ru-ն։
«Պաշտպանության նախարարությունը, ԱԴԾ-ն և Սահմանային ծառայությունը զեկուցել են Ռուսաստանի Դաշնության նախագահին ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից Բելգորոդի մարզ ներխուժելու փորձի մասին։ Աշխատանքներ են տարվում նրանց ռուսական տարածքից դուրս մղելու և այս դիվերսիոն խումբը ոչնչացնելու ուղղությամբ։ Տեղում կան բավարար ուժեր և միջոցներ»,- ասել է Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Կրեմլը լավ գիտի, թե ինչու է Ուկրաինան փորձում դիվերսիա իրականացնել Ռուսաստանի սահմանին՝ տեղեկատվական օրակարգը փոխելու և Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտությունից ուշադրությունը շեղելու նպատակով։