Գրոսմայստերից մինչեւ սկսնակներ՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում. ֆոտոշարք
ФОТО2016թ. հունվարի 8-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան 6-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշար, որն անցկացվում է շվեյցարական եւ շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են Հայաստանի եւ Վրաստանի մինչեւ 18 տարեկան ավելի քան 750 պատանիներ եւ աղջիկներ:
Շրջանային մրցաշարի մասնակիցներն են՝ միջազգային գրոսմայստեր Օլեքսանդր Բորտնիկը Ուկրաինայից, միջազգային վարպետներ Մաքսիմ Չիգաեւն ու Դավիթ Պառավյանը Ռուսաստանից, միջազգային վարպետ Ամին Տաբատաբայը Իրանից, միջազգային գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն ու Գեւորգ Հարությունյանը, միջազգային վարպետներ Տիգրան Կ. Հարությունյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Շահինյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանից:
Past.am-ի թղթակից Գագիկ Աղբալյանը մրցաշարային երկրորդ օրվա ամենահետաքրքիր եւ էմոցիոնալ դրվագները ներկայացնում է մեկ ֆոտոշարքով: