Ճապոնացի մատուցողուհին հաճախորդի կոկտեյլի մեջ արյուն է լցրել. նա աշխատանքից ազատվել է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայում մատուցողուհուն աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա սեփական արյունն ավելացրել է հաճախորդի կոկտեյլի մեջ, գրում է Oddity Central-ը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մատուցողուհին արյուն է խառնել հաճախորդի խմիչքի մեջ, կինը հեռացվել է աշխատանքից՝ չնայած այն բանին, որ նա դա արել է հաճախորդի խնդրանքով։ Հաստատության ղեկավարությունը ներողություն է խնդրել՝ նախկին աշխատակցի գործողությունները վտանգավոր անվանելով։
«Այլ մարդկանց արյուն խմելը չափազանց վտանգավոր է», - կատարվածը մեկնաբանել է դոկտոր Զենտո Կիտաոն:
Մասնագետը հավելել է, որ ուրիշի արյուն օգտագործելիս՝ հնարավոր է վարակվել վտանգավոր հիվանդություններով։ Բժիշկը տղամարդուն և մատուցողուհուն խորհուրդ է տվել հնարավորինս շուտ հետազոտություն անցնել։
«Եթե բերանի խոռոչում վերքեր կան, նա կարող էր վարակվել»,- ասել է բժիշկը։
Ավելի ուշ սրճարանից հայտնել են, որ իրենք ստիպված են եղել որոշ ժամանակով փակել հաստատությունը՝ դեպքը ուսումնասիրելու և ողջ սպասքը փոխարինելու համար: