Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հույզեր, կոչեր կան, բայց մենք անընդհատ նահանջում ենք»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում արժեքների, ազգային արժանապատվության դեմ պայքարի, կարմիր գծերի հատման շարունակական գործընթացի այս փուլում կրկին հարվածներ են հասցվում եկեղեցուն, բացի այդ, քննարկման առարկա են դառնում թեմաներ, որոնք ստվերում են կարևոր հիմնախնդիրները։ Վերոնշյալ գործընթացի այս փուլում մենք ականատես ենք լինում նաև երևույթի, երբ զոհված զինծառայողի ծնող է կալանավորվում, ատելություն է գեներացվում բոլոր այն ծնողների նկատմամբ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։

Մինչ մեր իրավիճակին անդրադառնալը, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը շատ ավելի վաղ ժամանակահատվածից մի օրինակ բերեց. «1930-ականների կեսերին աշխարհում սկսվեց մի ծրագիր, որի նպատակը մարդկանց կրոնից, հայրիշխանությունից, ընտանիքից և, ընդհանրապես, բոլոր արժեքներից հեռացնելն էր։ Վերջնարդյունքում նպատակ ունեին ստանալ մարդու, որին հեշտ կլիներ կառավարել։ ԱՄՆ-ում 1950-ականներին այդ ծրագիրը մեծ հաջողություն ունեցավ, հետո եկավ Եվրոպա, որին ևս գցեցին այդ տրամաբանության մեջ։ Հետո ներթափանցեցին նաև Հայաստան, իսկ արդեն 2018-ին մեր երկրի բոլոր դռներն իրենց առջև բացվեցին, և հիմա այդ ծրագիրը այստեղ լայն թափով է իրականացվում։ Սա համաշխարհային գործընթաց է, որն ունի իր պատվիրատուն։ Հայաստանում այդ ծրագիրն իրականացվում է ներկա իշխանությունների ձեռքով։ 2018-ին տեղի ունեցածը հենց նշված նպատակի համար էր, նրա համար, որ գան մարդիկ, ովքեր կկատարեն այն, ինչը որոշված էր»։

Մեր զրուցակցի խոսքով, ծրագիրը վտանգավոր է բոլորի համար. «Եթե ժողովուրդները կարողանում են զգալ ու դիմակայել դրան, հասնում են ինչ-որ հաջողության, եթե ոչ, ապա ամբողջությամբ դեգրադացվում են։ Հիմա մեզ մոտ այդ գործընթացն է, ու հարց է՝ մենք կկարողանա՞նք ինքնակազմակերպվել ու դիմակայել։ Հիմա դրված չէ Արցախի ու Հայաստանի խնդիրը, հիմա տեսակի՝ հայի տեսակի պահպանության հարցն է դրված։ Եթե այդ տեսակը վերանա, այլասերվի, չեն լինի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի Հանրապետությունները»։

Ա. Պեպանյանի խոսքով, վերոնշյալ ծրագրի իրականացման համար հատուկ տեխնոլոգիաներ են կիրառում, որպեսզի ժողովուրդը չհասցնի ուշքի գալ, մտածելու, վերլուծելու ժամանակ չունենա։ «Իրենց նպատակների համար անընդհատ լարված իրավիճակներ են ստեղծում։ Մենք հիմա այդ գործընթացի մեջ ենք։ Իսկ եթե դրան գումարում ենք խնդիրը, ըստ որի, իրական էլիտա չունենք, ապա նմանվում ենք մի հոտի, որը ո՛չ հովիվ ունի, ո՛չ էլ հոտապահպան շներ, և որին ով ոնց ասես կհոշոտի։ Տխուր է, բայց մենք նման իրավիճակում ենք»,-ընդգծեց քաղաքական վերլուծաբանը։

Խոսելով դիմադրության հնարավորությունների մասին՝ նա նկատեց. «Եթե հաշվի առնենք այդ ծրագիրն իրականացնող ուժերին ու նայենք մեր իրապես անհանգիստ հատվածի ռեսուրսներին, կտեսնենք, որ շատ տխուր վիճակում ենք։ Ընդ որում, անհանգիստ հատվածն ինքնակազմակերպման ձևը չգիտի։ Իրենք ընկած են իրադարձությունների հետևից և չունեն սեփական մարտավարություն։ Մի բան կլինի՝ կհուզվեն, դուրս կգան փողոցներ, կոչեր կանեն։ Իհարկե, ցանկալի է, որ ի հայտ գա նվիրյալների մի խումբ, որը նշվածի շուրջ վերլուծություններ կանի ու կփորձի հասկանալ, թե ինչ քայլերով է հնարավոր դիմադրության օջախներ առաջացնել։ Հիմա այդ առումով զրոյական վիճակ է։ Հույզեր, կոչեր կան, բայց մենք, մեծ հաշվով, անընդհատ նահանջում ենք։ Իրականում հաճախ դժգոհությունները գեներացվում են հենց նրանց կողմից, ովքեր ուզում են, որ մենք խելքի չգանք։ Եթե այդ ամենը չլինի, գուցե մարդիկ սկսեն մտածել, բայց որպեսզի մարդիկ մտածելու, վերլուծելու ժամանակ չունենան, հարկավոր է պարբերաբար գրգռիչ իրադարձություններ մոգոնել։ Այս երևույթը հաճախ նաև ինքնաբերաբար է առաջանում։ Այդուհանդերձ, գիտական կենտրոններ են աշխատում, որտեղ լավ գիտեն՝ ինչպես ազդել հասարակության վրա, իսկ մեր ժողովրդի խելքն ուտելը հեշտ է»։

Նա շեշտեց, որ մեր իրականության մեջ չկա այն անհրաժեշտ քաղաքական խելքը, ըստ որի, կդրվեն գոյաբանական հարցեր, դրանք լուծելու հնարավորություններ. «Եթե մի հոգի էլ փորձ է անում նման թեմաներ առաջ տանել, ընկալող չկա։ Անգամ կարող են վատաբանել՝ ասելով՝ «երկիրը կործանվում է, իսկ դուք բարդ բաներից եք խոսում»։ Սա նոր երևույթ չէ, դեռ Թումանյանն էր ասել՝ «վայ նրան, ով այս իրականության մեջ կխոսի խորքային երևույթներից»։ Մինչդեռ պարզ ու պրիմիտիվ բաները բոլորը մարսում են։ Իրականում կան շերտեր, որոնք գիտակցում են իրավիճակը, բայց ճիշտ գործել չի ստացվում։ Մի դեպքով պայմանավորված հուզումի տակ կարող է փողոց դուրս գան, իրենց անհանգստությունը ցույց տան, բայց լուրջ ստրատեգ չկա, որը հաշվի կառնի ստեղծված վիճակը, դրան համարժեք քայլեր կձեռնարկի։ Արդյունքում մենք տարեցտարի նահանջում ենք՝ տալով թե՛ մեր տարածքները, թե՛ արժեքները»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%