Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Առաջիկայում դիմակայության թուլացում հազիվ թե կարելի է ակնկալել. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի հայտնի խոսք կա՝ երբ մարդուն անիծում են, ասում են՝ հետաքրքիր ժամանակներում ապրես: Հիմա աշխարհը քիչ է ասել, թե հետաքրքիր ժամանակներ է ապրում. ներկայում բոլորս ապրում ենք աշխարհաքաղաքական ինտենսիվ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Իսկ այդ փոփոխությունները ընթանում են տարբեր կենտրոնների դիմակայության ու մրցակցության պայմաններում։ Եվ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այդ դիմակայությունը բազմաշերտ է, քանի որ ընթանում է մի քանի հարթության վրա։ Ի մասնավորի՝ ռազմական հարթությունում Ուկրաինայում ընթացող պատերազմը վճռորոշ նշանակություն է ունենալու ինչպես Եվրոպայի, այնպես էլ այլ տարածաշրջանների համար։ Ռուսաստանի համար Ուկրաինայի հարցը կենսական նշանակություն ունի աշխարհաքաղաքական և անվտանգային տեսանկյունից։

Արևմուտքի ընդլայնումը հետխորհրդային տարածքում և հատկապես Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է լուրջ անվտանգային սպառնալիք ստեղծել Ռուսաստանի համար։ Եվ պատահական չէ, որ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվան Վաշինգտոնից և նրա դաշնակիցներից երաշխիքներ էր պահանջել, որ Ուկրաինան չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ։ Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների արձագանքը դրական չէր։ Ուստի, 2022 թվականի փետրվարին ռազմական գործողությունների մեկնարկն Ուկրաինայում պայմանավորված էր նաև այս մերժումով։ Սակայն Ուկրաինայում շարունակվող պատերազմի ելքը դեռևս տեսանելի չէ՝ չնայած որ վերջերս Ռուսաստանը որոշակի հաջողության հասավ մարտի դաշտում՝ գրավելով Բախմուտ քաղաքը։ Իսկ ուկրաինական կողմն էլ, հայտարարելով հանդերձ, թե Բախմուտի համար մարտերը դեռ շարունակվում են, ձգտում է ավելի շատ զինտեխնիկա ու օգնություն ստանալ արևմտյան երկրներից։ Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հատկապես դիվանագիտական հարթության վրա։ Ուկրաինական հակամարտության շրջանակներում ներգրավվածություն ունենալու փորձերն ակտիվանում են այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։

Պատահական չէ, որ Չինաստանն է հանդես գալիս ուկրաինական հակամարտության կարգավորմանը միտված միջնորդական առաքելությամբ։ Պեկինը ոչ միայն հրապարակել է ճգնաժամի հանգուցալուծման իր տեսլականը, որը բաղկացած է 12 կետից, այլև այդ կապակցությամբ հատուկ բանագնաց է նշանակել փորձառու դիվանագետ Լի Հուին, որն օրերս ժամանել էր Կիև՝ բանակցություններ վարելու։ Մյուս կողմից էլ՝ ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական առումով լայն աշխարհագրական ընդգրկվածություն է ձեռք բերել։ Ռուսաստանը լրջորեն կենտրոնացել է տարածաշրջանից շատ հեռու գտնվող տարածաշրջանների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում Մոսկվան հատուկ նշանակություն է հատկացնում լատինաամերիկյան ու հատկապես աֆրիկյան երկրների հետ համագործակցությանը։ Պատահական չէ, որ միայն մայիսին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հասցրեց այցելել 14 երկիր։ Հատկանշական է, որ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում ռուսական կողմը մեծապես խորացրել է համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, որին Արևմուտքից մեղադրանքներ են հասցեագրվում, թե ՀԱՀ-ը ոչ միայն մասնակցում է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններին, այլև նույնիսկ զենք է մատակարարում ռուսական կողմին։

Ուկրաինան ևս ցանկանում է ընդլայնել իր հարաբերությունները Արևմուտքի շրջանակներից դուրս և այլ երկրների աջակցությունը ևս ստանալ։ Նույնիսկ տեղեկություն կա, թե Զելենսկին անգամ պատերազմի պայմաններում ցանկանում է դեսպանատներ բացել մոտ 20 երկրում։ Արտաքին հարաբերություններին ավելի լայն ընդգրկվածություն հաղորդելու քաղաքականության շրջանակներում է նաև, որ Զելենսկին օրերս այցելեց Սաուդյան Արաբիա, որտեղ երբեք Ուկրաինայի որևէ նախագահ չէր այցելել։ Ու այդ երկրում կայացած Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովում Զելենսկին մեղադրեց արաբական որոշ առաջնորդների ՝ «Ռուսաստանի ներխուժման վրա աչք փակելու համար»։ Չինաստանն էլ, բացի ուկրաինական ճգնաժամում միջնորդի դերում հանդես գալու փորձերից, վերջին շրջանում հատկապես Միջին Ասիայի երկրների ուղղությամբ է կենտրոնացել։ Վերջերս Չինաստանի հյուսիս-արևմտյան Շենսիի նահանգի Սիան քաղաքում տեղի ունեցավ խոշոր գագաթաժողով Չինաստանի և Միջին Ասիայի 5 երկրի մասնակցությամբ։ Պեկինը խոստացավ անհատույց հիմունքներով 26 մլրդ յուան (մոտ 3,72 մլրդ դոլար) տրամադրել Կենտրոնական Ասիայի երկրներին ֆինանսական աջակցության շրջանակներում: Չինաստանը ցույց է տալիս, որ կենսական շահեր ունի Միջին Ասիայում և ձգտում է ոչ միայն էնեգետիկ ռեսուրսներ ստանալ այդ տարածաշրջանից, այլև այն օգտագործել որպես կարևորագույն հարթակ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագրի» առաջխաղացման համար։

Գագաթաժողովի ընթացքում Սի Ծինպինը հայտարարեց, թե Պեկինը կաջակցի Չինաստանից Եվրոպա Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կառուցմանը։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա ԱՄՆ-ի գլխավորությամբ այն փորձում է իր ուժերը համատեղել Մեծ յոթնյակի՝ G7-ի շրջանակներում։ Ու իրենց խնդիրը, Ուկրաինային օգնելուց բացի, առավել ընդգրկուն է՝ ներառելով նաև Չինաստանի աճող հավակնությունները զսպելու առաքելությունը, քանի որ Չինաստանի շարունակական հզորացումը ավելի լուրջ սպառնալիք է Արևմուտքի հեգեմոն դիրքերի պահպանման համար, քան Ռուսաստանի գործողությունները։ Դրա հետ է կապված նաև այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն կիբերանվտանգության կենտրոն է բացում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ավելի կոնկրետ՝ Ճապոնիայում։ Հակաչինականության հողի վրա Արևմուտքն իր համագործակցությունը խորացնում է նաև Հարավային Կորեայի, Թայվանի ու Ավստրալիայի հետ։ Այնպես որ, միջազգային դասավորությունն այնպիսի տեսք ունի, որ առաջիկայում դիմակայության թուլացում պետք չէ ակնկալել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян