Բելգորոդի երկնքում անօդաչուներ են խոցվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի երկնքում անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
«ԱԹՍ-ները խոցվել են ՀՕՊ համակարգի կողմից Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի երկնքում: Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան»,- գրել է նա։
Ըստ նահանգապետի՝ օպերատիվ ծառայություններն այժմ տեղում պարզում են հետևանքները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ուժերը շարունակում են մաքրման աշխատանքները Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում, որտեղ ներթափանցել է ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
«Գրայվորոնի շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ. Պաշտպանության նախարարությունը իրավապահ մարմինների հետ շարունակում է տարածքի մաքրումը»,- գրել է նա։
Մարզպետի խոսքով՝ այն գյուղերում, որտեղ ներխուժել են դիվերսանտները, կարող է լինել երկու վիրավոր խաղաղ բնակիչ։
«Առայժմ անվտանգության ուժերին չի հաջողվել հասնել նրանց»,- հավելել է Գլադկովը:
Նա նաև հայտնել է, որ տարհանման ժամանակ մահացել է 82-ամյա մի կին։
Առավոտյան նախօրեին Ուկրաինայի կողմից ականանետային կրակոցների են ենթարկվել Գրայվորոն քաղաքը և հարակից գյուղերը, ապա դիվերսանտների խումբը ներթափանցել է շրջանի տարածք։ Ութ մարդ վիրավորվել է, սակայն զոհեր չկան։ Զինվորականներն ու անվտանգության ուժերը ձեռնարկում են բոլոր միջոցները դիվերսանտներին վերացնելու համար։ Բելգորոդի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Նախօրեին հաղորդվել էր, որ ուկրաինացի դիվերսանտները գրավել են ՌԴ Բելգորոդի մարզի Գորա Պոդիլ գյուղի մշակույթի տունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության դաշնային ծառայությունը և Սահմանային ծառայությունը նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Բելգորոդում տիրող իրավիճակի մասին, որտեղ մարտ է ընթանում Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի հետ։
Պեսկովի խոսքով՝ Կրեմլը լավ գիտի, թե ինչու է Ուկրաինան փորձում դիվերսիա իրականացնել Ռուսաստանի սահմանին՝ տեղեկատվական օրակարգը փոխելու և Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտությունից ուշադրությունը շեղելու նպատակով։