«Երևանի քաղաքային նոր աղբավայրի» 78 մլն շրջանառությունն ուղղվել է աշխատավարձերին և վարկի մարմանը. Մեսրոպ Առաքելյան
БЛОГ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նուբարաշենում գտնվող աղբավայրի չմարվող կրակը ոչ միայն ամոթ չի առաջացնում պատասխանատուների մոտ, այլև առիթ է դարձել, որ գործակարգավարական կոչվող դաստիրակչական միջոցառման ընթացքում Տիգրան Ավինյանը արձանագրի, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է։ Բայց նա չի նշել և չի նշի, թե երբ կամ երբվանից։
«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ն ստեղծվել է դեռ 2015թ․-ին։ Եթե անգամ կանոնադրությունը չկարդաք, վերնագիրը կարող է հուշել, թե ինչի համար է ստեղծվել այդ կազմակերպությունը։
Կազմակերպության գործունեության նպատակներից է նոր աղբավայրի շահագործման աշխատանքների համակարգումը․ փաստորեն, աղբավայր, որը չի կառուցվել 3 տարի «նախկինների» օրոք և, ուշադրությու՛ն, արդեն 5 տարի է չի կառուցվում «ներկաների» օրոք։
Կազմակերպության հաշվեկշիռը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ որևէ կապիտալ ծախս, այն է՝ նոր աղբավայրի կառուցում կամ դրան մոտիկ մի բան, չի կատարվում, իսկ 78 մլն շրջանառությունը՝ իրականացված 2022թ-ին, ուղղվել է հիմնականում աշխատավարձերին և վարկերի տոկոսների մարմանը։
Բայց կարևորը, որ՝ ընթացքի մեջ է, մի ամբողջ կյանքի ընթացք ․․․
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



