Ուկրաինան հունիսի 1-ից 25 տոկոսով բարձրացնում է իր տարածքով նավթի փոխադրման սակագները
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան 2023 թվականի հունիսի 1-ից 25 տոկոսով բարձրացնում է իր տարածքով «Դրուժբա» մայրուղային նավթամուղով նավթի փոխադրման սակագները։ Այս մասին ասվում է «Տրանսնեֆտ» ընկերության կայքում։
2023 թվականի հունիսի 1-ից Ուկրաինայի տարածքով Սլովակիայի եւ Հունգարիայի ուղղությամբ խողովակաշարի պոմպային սակագինը կբարձրանա 3,4 եվրոյով՝ մինչեւ 17 եվրո մեկ տոննայի դիմաց։ Այսպիսով, Ուկրաինայի տարածքով նավթի տարանցման սակագինը կաճի 25 տոկոսով։
Ուկրաինան 2022-2023 թվականների ընթացքում արդեն երկու անգամ բարձրացրել է «Դրուժբա» նավթամուղով իր տարածքով նավթի փոխադրման սակագինը։ Առաջին բարձրացումը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 1-ին։ Այն ժամանակ Ուկրաինան բարձրացրել է սակագինը մեկ երրորդով՝ մինչեւ 11,5 եվրո մեկ տոննայի համար։ Այնուհետեւ, 2023 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով Սլովակիայի եւ Հունգարիայի ուղղությամբ խողովակաշարի պոմպային սակագինը բարձրացվել է եւս 18,3 տոկոսով՝ մինչեւ 13,6 եվրո մեկ տոննայի դիմաց։ Նման գործողությունների պատճառը էներգետիկ ենթակառուցվածքների վնասման պատճառով ծախսերի բարձրացումն էր։