Ջոկովիչ. Նադալի դեմ խաղալը հրաշալի է՝ հենց այսպես էի ցանկանում սկսել մրցաշրջանը
СПОРТԱշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի տասնակի չեմպիոն Նովակ Ջոկովիչն ուրախ է, որ նոր մրցաշրջանում իր առաջին՝ Դոհայի մրցաշարի եզրափակչում մրցելու է Ռաֆայել Նադալի հետ:
-Հպարտ եմ, որ 16-րդ անընդմեջ եզրափակչին եմ մասնակցում և նման վիճակագրություն ունեմ, բայց փորձում եմ չմտածել այդ մասին: Ձգտում են լավատեսությամբ պատրաստվել յուրաքանչյուր խաղի և մրցաշարի:
Առաջին պաշտոնական մրցաշարի եզրափակչում իմ հիմնական մրցակիցներից Նադալի դեմ խաղալը հրաշալի է. ես հենց այսպես էի ցանկանում սկսել մրցաշրջանը: Ես գիտեմ Ռաֆայի բնավորությունը, նա մարտիկ է, ջանքեր չի խնայում, դրա համար էլ թենիսի պատմության լավագույն խաղացողներից է: Մեր հանդիպումներն ինձ համար միշտ մեծ մարտահրավերներ են: Մենք վճռորոշ մրցաշարերում այնքան շատ ենք մրցել, անհամբերությամբ եմ սպասում հերթական հանդիպմանը,-Ջոկովիչի խոսքը մեջբերված է «AP»-ից:
Հավելենք, որ Նովակ Ջոկովիչ-Ռաֆայել Նադալ եզրափակիչը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:00-ին: