Գերմանիայում ոստիկանությունը ջրցանների օգնությամբ ցրել է ցուցարարներին
ОБЩЕСТВОՈստիկանությունը պաշտոնապես Քյոլնում դադարեցրել է հակաիսլամիստական «Pegida» շարժման հանրահավաքը եւ այդ շարժման արմատական հակառակորդների ակցիան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Spiegel Online»-ին:
Քանի որ «Pegida»-ի ընդդիմադիր երթի մասնակիցները ոստիկանների եւ լրագրողների վրա պայթուցիկներ եւ շշեր են նետել, իրավապահները ստիպված են եղել ջրցաններ գործի դնել: Երկու միջոցառումն էլ զուգահեռ էին տեղի ունենում: Ոստիկանությունը ստեղծված իրավիճակը գնահատել է որպես վտանգավոր եւ որոշում է կայացրել դադարեցնել ցույցը: «Pegida» անունը վերծանվում է որպես «Եվրոպացի հայրենասերնեը Հին աշխարհի իսլամիզացիայի դեմ»:
Ակցիան տեղի է ունենում որպես հակազդեցություն ամանորի գիշերվա դեպքերի, երբ կանանց վրա ավելի քան հարյուր հարձակում էր կատարվել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



