Ճապոնիայում ձերբակալել են զանգվածային սպանության կասկածյալին. զոհերի թիվն ավելացել է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի Նականո քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա տղամարդու՝ կապված զանգվածային հրաձգության և դանակահարության հետ: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին հաղորդում է NHK-ն:
Ձերբակալված Աոկի Մասանորին Նականոյի քաղաքային ժողովի խոսնակ Աոկի Մասամիչիի որդին է:
Կասկածյալը երեկվանից փակվել էր իր հոր տանը: Նա տնից դուրս է եկել այս առավոտյան ժամը 4:30-ին, և ոստիկանությունը ձերբակալել է նրան:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին Ճապոնիայի Նագանոյի պրեֆեկտուրայում տղամարդը դանակահարել էր մեկ կնոջ, իսկ երբ դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, նա կրակ էր բացել նրանց ուղղությամբ՝ սպանելով երկուսին:
Ավելի ուշ հաստատվել է, որ դեպքի վայրում ևս մեկ կնոջ մարմին է հայտնաբերվել:
Կասկածյալը փախուստի էր դիմել և փակվել իր հոր տանը, որտեղից փախել էին երկու կանայք, այդ թվում՝ կասկածյալի մայրը:
NHK-ն նշում է, որ Ճապոնիայում հազվադեպ են հրաձգություններ տեղի ունենում, քանի որ այնտեղ շատ դժվար է հրազեն ձեռք բերելը: Անցյալ տարի, ըստ լրատվամիջոցի, հրազենի կիրառմամբ միայն 9 միջադեպ է տեղի ունեցել, որոնց հետևանքով 4 մարդ է մահացել: