«Աթենք»-ն իր արտադրանքով կմասնակցի Երևանի Գինու Օրեր 2023 Փառատոնին (ֆոտո)
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայկական շուկայում մսամթերքի առաջատար «Աթենք» ընկերությունը մասնակցելու է 2023 թվականի հունիսի 2-4 կայանալիք ամենայմա Երևանի Գինու Օրեր Փառատոնին (Yerevan Wine Days Festival)։ Գինուն նվիրված երևանցիների և զբոսաշրջիկների ամենասիրված և մասշտաբային միջոցառմանը «Աթենքը» ներկայանալու է գինու հետ լավագույնս համադրվող իր համեղ ու բազմազան մսային նախուտեստների տեսականիով, նոր արտադրանքներով և մասնակիցների համար հաճելի անակնկալներով։
«Մենք որպես հայկական արտադրող կարևորում ենք ցանկացած միջոցառում, որը նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ Երևանի Գինու Օրեր Փառատոնը հենց այդ միջոցառումներից է, ուստի մենք նույնպես որոշեցինք միանալ գինու սիրհարներին առաջարկել գինու հետ համադրելի մեր նորույթները։ Վերջերս մեր սպառողներին ներկայացրել ենք արդեն մեր նոր «Աթենք Փրայմ» շարքը, որն առաջարկում է իտալական պրեմիում դասի մսամթերք՝ չորիզո, պրոշուտտո, պանչետտա և նույնիսկ մարմարե մսից բաստուրմաները, որոնք ևս իդեալական համադրվում է գինու հետ։ «Աթենքի» թե՛ մսամթերքով ու թե՛ խորտիկներով հնարավոր է պատրաստել գինու ամենահամեղ ափսեն և վայելել այն»,- նշում է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր Արամ Առաքելյանը։
Ընկերությունից վստահեցնում են՝ «Աթենք»-ի տաղավարն առանձնանալու է նաև ձևավորմամբ, գույներով և հետաքրքիր, ինքնատիպ մատուցմամբ։ Մասնակիցները տեղում նաև հնարավորություն կունենան համտեսել բրենեդի բնական թաղանթով նրբերշիկներով գրիլի վրա եփված հոթ-դոգները։
«Փորձելու ենք կոլորիտային, հայկական խոհանոցային մթնոլորտ ապահովել։ Ընտրել ենք մեր մսամթերքի հատկապես հայական ու իտալական տեսականին, որոնք գինու հետ լավագույն համադրություններն են։ Կարծում ենք՝ և′ տեղացիները, և′ օտարերկրացի հյուրերը տպավորված կլինեն»։
Նշենք, որ 30-ամյա հայկական առաջատար արտադրող «Աթենք» ընկերությունը ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և իր սպառողին ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի և սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են: Ընկերությունն իր արտադրության մեջ կիրառում է սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները, կառավարում և համակարգում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում: «Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ ՝ ՀՀ-ում 27, ԼՂՀ-ում 1, Վրաստանի Հանրապետությունում 5: Որպես երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց` Հայաստանում ամենամեծն է։ Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է։