Ереван, 02.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Վաշինգտոնի հովանավորությամբ միակողմանի զիջման գործընթաց կա». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի իշխանությունները այս պահին սպասարկում են ԱՄՆ-ի և իր դաշնակիցների շահերը։ Այս պահին առկա գործընթացները դժվար է բանակցություններ անվանել, բայց, ամեն դեպքում, դրանք ընթանում են այն սցենարով, որը գծվել է Վաշինգտոնում։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

«Հիշենք, որ երբ պատերազմից հետո Փաշինյանն ու Ալիևը գնում էին Մոսկվա ու հետ էին գալիս, ոչ մի «խաղաղության պայմանագրի» մասին չէին խոսում։ Դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին էին խոսում և, մեծ հաշվով, 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Հետո, երբ սկսեցին գնալ Բրյուսել, Վաշինգտոն, հռետորաբանությունը փոխվեց. հիմա, փաստորեն, դեռ դելիմիտացիան չավարտած՝ քննարկում են «խաղաղության պայմանագիրը», մինչդեռ բազմաթիվ հարցեր կան։ Ադրբեջանը այդ բոլոր հարցերը որպես ճնշում է օգտագործում սկզբում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, հետո «խաղաղության պայմանագիր» կնքելու համար։ Ալիևը հայտարարեց, որ ամեն ինչ իր պայմաններով պետք է կատարվի։ Այդպիսով վաշինգտոնյան պլանն է իրագործվում։ Այն, ինչ կատարվում է, վաշինգտոնյան օրակարգով է, որտեղ Ռուսաստանը փորձում է իր համար ինչ-որ բան քաղել, հասնել այդ օրակարգի հետևից։ Քանի որ կոմունիկացիաների բացման կետով ճանապարհները պետք է վերահսկի ռուսական կողմը, այս իմաստով ՌԴ-ն ուզում է հասնել գոնե այդ դրույթի վերջնարդյունքին»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մնացած մասով իրագործվում է վաշինգտոնյան պլանը։

Հայկ Այվազյանի խոսքով, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն անգամ պատռվի, կոմունիկացիաները բացվելու են. «Այդ ժամանակ կոմունիկացիաներն արդեն կբացվեն առանց ՌԴ վ ե րահս կ ո ղու թյան, ու Հա յաս տ ա ն ը «проходной двор» կդառնա Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև Արևմուտքի համար, որն անարգել դուրս կգա դեպի Միջին Ասիա։ Այդ հանգամանքը կօգտագործվի ՆԱՏՕ-ի ներկայությունը Միջին Ասիայում ամրապնդելու համար։ Հիմա ՌԴ-ն ամրապնդվելու իր վերջին հնարավորություններն է օգտագործում՝ կոմունիկացիաները վերահսկելու տեսքով»։

Խոսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլից՝ նա հավելեց. «Վաշինգտոնում վերջնականացվեց այն հարցը, ըստ որի, Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, որ ԼՂ հասկացողություն այլևս չկա, և որ Արևմուտքը կփորձի բանավոր երաշխիքներ ստանալ Ադրբեջանից, որ էթնիկ զտումներ չեն լինի։ Արևմուտքից հայտարարում են, թե Արցախում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանել՝ թողնելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Իրավունքները պաշտպանելու մասին թեզերով Արևմուտքը Արցախի ժողովրդին փորձում է համոզել, որ եթե համաձայնեն ինտեգրվել, իրենց իրավունքները կպաշտպանեն։ Մինչդեռ, այդ տրամաբանությամբ, հետո ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթաց է լինելու, որից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների լավացում, 102-րդ ռազմաբազայի դուրսբերում, ինչից հետո Հայաստանը կվերածվի թուրքական վիլայեթի՝ ֆորմալ առումով ինքնիշխան, բայց, փաստացի, զուրկ ինքնիշխանությունից»։

Հայկ Այվազյանն ընդգծեց, որ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները գործում են իրենց շահերի տեսանկյունից, բայց պետք է տեսնել, թե որ երկրների հետ համագործակցելով ու որ կենտրոնի առաջարկներով է հնարավոր պահպանել մեր շահերը։ «Հիմա ԱՄՆ-ՌԴ պատերազմ է տեղի ունենում, ու ԱՄՆ-ին միայն մի բան է հետաքրքրում՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել։ Թե այդ ընթացքում քանի պետություն կզոհաբերվի, քանի տասնյակ հազար մարդ կսպանվի, ԱՄՆ-ին չի հետաքրքրում։ Հետևաբար, Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցողը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու գործընթացի էլեմենտ է։ Իսկ ի՞նչ պետք է արվի Ռուսաստանին պարտության մատնելու համար. առաջին՝ կնքվի «խաղաղության պայմանագիր», որպեսզի Ռուսաստանի ներկայությունն Արցախում այլևս անհրաժեշտ չլինի։ Դրանից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիր կլինի ու կասվի, որ 102-րդ ռազմաբազայի անհրաժեշտությունն այլևս չկա։ Բայց պարզ է, որ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելով՝ ոչինչ չի ավարտվելու։ Դրանից հետո Արևմուտքն անցնելու է հաջորդ փուլին՝ Ուկրաինայի օրինակով Հարավային Կովկասը պատրաստելու է պատերազմի։ Պարզ է, որ այս իրավիճակում Ռուսաստանը 100 տոկոսանոց հայանպաստ ու մեր ուզած քաղաքականությամբ չի կարող շարժվել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՌԴ-ն, սակայն, ունի միջանկյալ տարբերակ։

«Այդ միջանկյալ տարբերակը դեռ վաղուց էր առաջարկվում, անգամ մինչև 2018-ը, բայց ՀՀ իշխանությունները չգնացին «լավրովյան» տարբերակին։ Հետո մենք ստացանք վաշինգտոնյան պլանը, այն է՝ պատերազմով հարցը լուծել՝ ոչ հօգուտ մեզ։ Այո, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ համար լավագույնը չէ, բայց մենք մտանք Արևմուտքի ծանրագույն պարտավորությունների տակ, դարձանք խոցելի, մեր գլխին պատերազմ սարքեցին ու տարան պարտության։ Որպեսզի հիմա Ռուսաստանին դուրս չհանեն տարածաշրջանից, ու ԱՄՆ-ն այստեղից ՌԴ-ի համար սպառնալիքներ չստեղծի, Ռուսաստանը փորձում է իր դիրքերը չզիջել։ Որպես տարբերակ՝ ասում է՝ կոմունիկացիաները բացեք, գամ վերահսկեմ, որպեսզի այն թուրանական միջանցքի չվերածվի»,-ասաց նա։

Այվազյանի դիտարկմամբ, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, ըստ իշխանությունների պայմանավորվածության, ճանաչում են ԽՍՀՄ օրենքներով։ «Այսպես կոչված՝ անկլավները ԽՍՀՄ քարտեզներում են։ Եթե «անկլավների» դեպքում ԽՍՀՄ հաստատված քարտեզներով են առաջնորդվում, ապա ինչո՞ւ է Արցախի կարգավիճակի հարցը որոշվում ոչ թե նույն ԽՍՀՄ օրենքներով, այլ միջազգային իրավունքի նորմերով։ Եթե ԽՍՀՄ օրենքներով «անկլավներն» ուզում են տալ, այդ դեպքում թող իրենք էլ ճանաչեն Արցախի հանրաքվե անելու և ԽՍՀՄ կազմից դուրս գալու փաստը։ Չէ՞ որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Արցախն իրավունք ունեին հանրաքվե անել ու դուրս գալ ԽՍՀՄ կազմից։ Ադրբեջանը չի արել, Արցախն արել է։ Արցախի կարգավիճակն էլ այդ դեպքում թող ԽՍՀՄ օրենքների համատեքստում որոշվի։ Հայաստանի քաղաքական դաշտն անընդհատ գոյություն չունեցող Մինսկի խմբի վրա է հղում անում, ինչո՞ւ։ Ստացվում է, որ մենք միակողմանի զիջման ենք գնում, որովհետև միջազգային իրավունքով միջազգային հանրությունն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում, մինչդեռ ԽՍՀՄ օրենքներով Արցախն Ադրբեջանի մաս չէ։ Միակողմանի զիջում է գնում, ինչն արվում է Վաշինգտոնի հովանավորությամբ։ Վերջնական նպատակը Հայաստանին ՌԴ-ի դեմ պատերազմի նախապատրաստելն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ հարց է, թե Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից ով որքանով է տեղեկացված այս օպերացիայի մասին։

«Չի բացառվում, որ կան մարդիկ, ովքեր ամբողջովին չեն հասկանում, թե գործընթացներն ուր են տանում՝ միգուցե մտածելով, որ ռուսներին դուրս մղելով՝ Արևմուտքի օգնությամբ նրդրումներ կլինեն, կպահպանեն իշխանությունը։ Այդ տրամաբանությամբ երևի Զելենսկուն էլ ժամանակին մինչև վերջ չէին բացատրել, թե ինչ է սպասվելու Ուկրաինային, մինչդեռ տեսանք՝ ինչ եղավ։ Այսինքն, չեմ բացառում, որ, օրինակ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նմաններն այդ օպերացիային լավ են տիրապետում, բայց չեմ էլ բացառում, որ, օրինակ՝ նույն Փաշինյանին Զելենսկու նման շատ հարցերում տեղյակ չեն պահում օպերացիայի մանրամասներին, չեն ասում՝ վերջնարդյունքում ինչ է լինելու։ Այսինքն, Փաշինյանը կարող է մտածել, թե շատ խելոք է ու, այս պարտիայում բոլորից օգտվելով, կմնա իշխանության, բայց չի բացառվում, որ Արևմուտքն իրենից օգտվի ու վերջում զոհաբերի և՛ Փաշինյանին, և՛ Հայաստանը։ Իսկ ահա նրանց, որոնց Արևմուտքը որպես Փաշինյանին փոխարինող նախապատրաստում է իշխանության, գուցե օպերացիայից տեղյակ են։ Այս իշանությունների դերը ներկա փուլում ամեն ինչ անելն է, որ ռուսներին դուրս բերեն տարածաշրջանից, որ վերջում Հայաստանն Ուկրաինայի սցենարով ՌԴ-ի դեմ օգտագործվի։ Իշխանությունների դերն այսքանն է, որտեղ իրենք որոշիչ դեր, ամեն դեպքում, չունեն, ու իրենց փոխարեն ուրիշներն են քաղաքականություն վարում»,-ասաց նա։

Վաշինգտոնի պլանը կիրագործվի, թե ոչ, ըստ Հայկ Այվազյանի, դժվար է ասել։ «Կարող է և չհաջողվի՝ կապված աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, բայց, մեծ հաշվով, այս քաղաքականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ընդդիմությունը պետք է վերանայի իր արտաքին քաղաքական մոտեցումները, սկսի բացահայտել այն պլանները, որն Արևմուտքը նախապատրաստում է Հայաստանի համար։ Այդ դեպքում կարող է իրավիճակ փոխվել։ Եթե ընդդիմությունը մինչ այս ձևավորեր մի օրակարգ, որով ճնշում կգործադրեր իշխանության վրա՝ ասելով, որ թեպետ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լավագույնը չէ, սակայն այդ փաստաթղթից չպետք է շեղվել, Արևմուտքի համար Հայաստանում իր քաղաքականությունն իրականացնելը դժվար կլիներ։ Այդ օրակարգով ԱՄՆ դեսպանատան դիմաց մի քանի բազմահազարանոց ցույցի դեպքում այլ իրավիճակ կտեսնեինք։ Արևմուտքը, վախենալով իր դեմ բարձրացվող ալիքից, կարող էր որոշակի հետքայլեր անել, որոշ պլաններից գոնե ժամանակավորապես հրաժարվել։ Բայց Արևմուտքը դեռ անարգել իրականացնում է իր քաղաքականությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян