Մեծ Բրիտանիայում գնահատել են Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխվելու հավանականությունը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիտանական Daily Mail-ի լրագրող Փոլ Բրաունը կարծիք է հայտնել, որ «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի կարողանա տեղափոխվել «Չելսի» այն բանից հետո, երբ նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն միացավ լոնդոնյան ակումբին։ Լրագրողի խոսքերը հայտնում է RB Sport-ը։
«Զախարյանը «Չելսիո՞ւմ»: Ոչ, ոչ, կարող եք մեկընդմիշտ մոռանալ այս պատմության մասին: Պոչետինոյի գլխավոր խնդիրն այժմ արդեն ստորագրված խաղացողներից ազատվելն է, այլ ոչ թե նորերը ձեռք բերելը։ Արսենը հաստատ չի լինի «Չելսիում»»,- նշել է Բրաունը:
Լրագրող Ֆելիքս Ջոնսթոնն ասել է, որ «Չելսին» շարունակում է հետաքրքրվել Զախարյանով , սակայն լոնդոնցիները չեն կարող իրականացնել ֆուտբոլիստի տրանսֆերը բացառապես Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների պատճառով։
Հիշեցնենք, որ անցյալ ամառ «Չելսին» 20-ամյա կիսապաշտպանի համար առաջարկել էր 12,6 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն տեղափոխումը չկայացավ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական ֆուտբոլի նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով։