Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը (տեսանյութ, լուսանկարներ)

ЭКОНОМИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

World Trade Center Yerevan-ի և Renshin Urban Investments-ի նախաձեռնությամբ հեղինակավոր Foster+Partners-ի ճարտարապետները Երևանում ներկայացրեցին կայուն ճարտարապետության հայեցակարգը 

World Trade Center Yerevan-ի և Renshin Urban Investments-ի նախաձեռնությամբ՝ մայիսի 25-ին Հայաստանի ճարտարապետների համայնքը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ճարտարապետության նորագույն ուղղության՝ կայուն ճարտարապետության առանձնահատկություններին՝ «Foster+Partners» աշխարհահռչակ ընկերության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։ Աշխարհահռչակ ճարտարապետական ընկերության ղեկավարներ Նայըլ Դեմփսին և Խուան Ֆրիջերիոն հանդիպեցին Հայաստանի ճարտարապետների և կառուցապատողների համայնքի հետ։ World Trade Center Yerevan կամակերպության և Renshin Urban Investments ընկերության հրավերով Հայաստանում գտնվող հեղինակավոր ճարտարապետները ներկայացրեցին «Foster+Partners»-ի գործունեության հիմք հանդիսացող կայուն ճարտարապետության կոնցեպտը՝ իրականացված նախագծերի օրինակներով, ընդգծելով այս կոնցեպտի առավելությունները, առանձնահատկությունները և նորարարական մոտեցումները։

World Trade Center Yerevan-ը, առաջնորդվելով գիտելիքի փոխանակման և միջազգային լավագույն բիզնես փորձը Հայաստանում հասանելի դարձնելու իր մոտեցմամբ, արդեն 3-րդ անգման է հրավիրում միջազգային հեղինակավոր ընկերությունների՝ հենց այդ առաքելությամբ։ Ընկերությունը հատկապես կարևորում է կայուն ճարտարապետության թեման, քանի որ իր գործունեության հիմքում ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգն է։

Ընդգծելով կայուն զարգացման հեռանկարները՝ World Trade Center Yerevan կազմակերպության տնօրեն Արտաշես Տոնոյանը նշեց.

«World Trade Center Yerevan-ը աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների հետ նման հանդիպումների միջոցով փորձում է Հայաստան բերել բիզնեսում միջազգային լավագույն փորձն ու կոնցեպտները, որոնք կարող են և պետք է ներդրվեն Հայաստանում։ Այս առումով «Foster+Partners» ճարտարապետական ընկերության հետ այս քննարկումը «կայուն ճարտարապետության» թեմայով նաև լավագույնս ներկայացնում է բիզնեսի զարգացման նոր խթաններ առաջարկելու մեր առաքելությունը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգին համահունչ և ցույց տալ, թե ինչպես են դրանք օգնում բիզնեսի և հասարակությունների զարգացմանը»։ 

Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ Միացյալ թագավորության դեսպան, նորին գերազանցություն Ջոն Գալագերը՝ իր խոսքում շեշտադրելով կայուն ճարտարապետության կարևորությունը կլիմայի փոփոխությունների ազդեցությունների նվազեցման հարցում։

«Ուրախ եմ այսօր այստեղ լինելու համար։ Կլիմայի փոփոխությունների ազդեցությունը նվազեցնելու համար շինարարության և ճարտարապետության ոլորտը կարևոր նշանակություն ունեն։ Լավ լուրն այն է, որ Միացյալ Թագավորությունը կարող է այդտեղ իր փորձագիտական կարողությունները բերել ոլորտին։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք լսելու ենք ՄԹ առաջատար ընկերությունների մեկի՝ Foster and Partners-ի ներկայացուցիչներին, որոնք իրենց փորձով կկիսվեն Հայաստանի ճարտարապետների, ուսանողների և համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասաց ՆԳ դեսպան Գալագերը։

«Հայաստանը նոր երկիր է մեզ համար, և մենք ուրախ ենք, որ կարող ենք այն բացահայտել։ Հիմա մենք ուզում ենք ձեզ հրավիրել մեր աշխարհ՝ Foster and Partners: Մենք նախագծում ենք մասշտաբային ծրագրերից՝ օդանավակայններից մինչև դռների բռնակներ։ Որպես ճարտարապետներ՝ մենք համարում ենք, որ պետք է դուրս գանք շենքերի սահմանափակ մտածողությունից և ստեղծենք ենթակառուցվածքներ, որոնք սոսնձում են քաղաքային միջավայրի տարբեր բաղկացուցիչները։ Սա այն կետն է, որտեղ հատկապես կարևորվում է կայուն ճարտարապետությունը։ Այն միավորում է բազմաթիվ մասնագիտություններ, մոտեցումներ։ Հենց այս կոնցեպտն է, որ արդեն այսօր ստեղծում է ապագայի քաղաքները, որոնք հաշվի են առնում մարդու և բնության ներդաշնակ համակեցության բոլոր ասպեկտները»,- ասում է Նայըլ Դեմփսին։ 

«Հեղինակավոր ճարտարապետների հանդիպումը մեր համայնքի հետ հրաշալի հնարավորություն էր՝ հերթական անգամ միջազգային նորագույն կոնցեպտների վրա ուշադրություն դարձնելու և դրանք Հայաստանում կիրառելու հնարավորությունները դիտարկելու համար։ Համոզված ենք, որ այս հանդիպումից հետո Հայաստանի ճարտարապետների նոր նախագծերում կտեսնենք քննարկված կոնցեպտները և մոտեցումները»,- համոզմունք հայտնեց «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։ 

Շնորհանդեսի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարցեր հղել խոսնակներին, քննարկել Հայաստանում կայուն ճարտարապետության կոնցեպտի կիրառության տարբերակները և հույս հայտնեցին, որ նման հանդիպումները էլ ավելի հաճախ կկազմակերպվեն։

 

Աղբյուր

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества