Կհանդիպենք Հաագայում․ ԱՄՆ սենատոր Գրեհեմը՝ ՌԴ իշխանություններին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական իշխանությունները ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի նկատմամբ հետախուզում են հայտարարել ուկրաինական պատերազմի մասին նրա հայտարարություններից հետո:
Լինդսի Գրեհեմը ձեռնոց է նետել Ռուսաստանի իշխանություններին։
Հաղորդում է Ազատությունը։
«Ահա, թե ինչ եմ առաջարկում իմ ռուս «ընկերներին», ովքեր ցանկանում են ձերբակալել և դատել ինձ՝ ռուսական ռեժիմը որպես ռազմական հանցագործներ դատապարտելու համար։ Ես կենթարկվեմ Միջազգային քրեական դատարանի իրավասությանը, եթե դուք ենթարկվեք դրան», - ասել է Գրեհեմը։
«Ներկայացրեք ձեր լավագույն փաստարկները: Կհանդիպենք Հաագայում», - հավելել է նա։
Սենատորի նկատմամբ հետախուզում հայտարարելու առիթը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Գրեհեմի հանդիպման տեսագրությունն էր, որում սենատորը, իբր նշում է, որ պատերազմում ռուսների մահը ԱՄՆ-ի փողերի հաջող օգտագործում է։
Սակայն, ավելի ուշ պարզվեց, որ տեսանյութը մոնտաժված է, և հանդիպման ամբողջական ձայնագրության մեջ մեկը մյուսի հետևից չեն հնչում Գրեհեմի արտահայտությունները ռուսների մահվան և փողի ներդրման մասին։