ՀԷՑ-ի ազգայնացման հարց չունենք. ՀՀ վարչապետ
ЭКОНОМИКАԿառավարությունը դեռ չի որոշել, թե ինչ միջոցների հաշվին է իր վրա վերցնելու էլեկտրաէներգիայի թանկացմանը բեռը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երբ որոշեն այդ հարցը, այդ ժամանակ էլ տեղյակ կպահեն: «Գաղտնիք չկա մի քանի աղբյուր է, քննարկում ենք: Որոշում որ կայացնենք, ձեզ անպայման ասելու եմ: Ես ձեզանից ոչ մի բան չունեմ թաքցնելու: Հաստատ մոտ օրերս ձեզ հասեմ»,- հաղորդում է«Ազատությունը»:
Անդրադառնալով ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացմանը վերաբերող հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ասել է․ «Նման հարց չունենք: Մենք հիմա աուդիտի արդյունքները կունենանք, չենք կարող ասել երեք ամիս կլինի, չորս ամիս կլինի, ժամկետ չենք ասի, ընկերությունները կասեն, ովքեր որ զբաղվում են այդ գործով: Կասեն, մենք այդ որոշման մասին կհայտնենք ձեզ բոլորիդ»:
Հարցին, թե արդյոք կպատժվի ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը՝ եթե պարզվի, որ նա չարաշահումներ է թույլ տվել, վարչապետն արձագանքել է․ «Անպայման»: