Պուտինը մեկնաբանել է անօդաչուներով հարձակումը Մոսկվայի վրա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման միջոցով Կիևի իշխանությունները փորձում են վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանի ղեկավարությանը սադրել նմանատիպ պատասխանների:Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զոտովի կենտրոն կատարած այցի ժամանակ՝ մեկնաբանելով այսօր առավոտյան Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրի ղեկավարը մայրաքաղաքի վրա հարձակումը կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ առաջ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, բայց դա անում է «հեռահար ճշգրիտ զենքով»:
«Երկու-երեք օր առաջ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։ Միաժամանակ Կիևի ռեժիմն այլ ճանապարհ ընտրեց՝ ահաբեկել Ռուսաստանի քաղաքացիներին և հարձակվել բնակելի շենքերի վրա։ Սա ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է», - ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման նպատակը «Ռուսաստանին պատասխանի հրահրելն է»։
Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգը հարձակման ժամանակ աշխատել է «նորմալ, բավարար»։
«Չնայած, աշխատելու բաներ դեռ կան», - ընդգծել է Պուտինը։
Հիշեցնենք, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա մայիսի 30-ի առավոտյան։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակմանը ներգրավվել է ութ սարք: