Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Վրաստանի վարչապետ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին։ Դրանք համապատասխանում են ողջ Անդրկովկասի շահերին, հինգշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարևոր, միջնորդական դեր խաղաց 2021 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմից հետո: Ըստ էության, մենք աջակցում ենք խաղաղության բանակցություններին, որոնք ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, և կարծում ենք, որ դա բխում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին։