Քյոլնում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան և 1 լրագրող
МЕЖДУНАРОДНОЕԵրեք ոստիկան և մեկ լրագրող վիրավորվել են Քյոլնում անկարգությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել ՊԵԳԻԴԱ հակաիսլամական շարժման կողմնակիցների ցույցի ցրման ժամանակ: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ, ոստիկանությունը ստիպված է եղել դադարեցնել բողոքի ակցիան այն բանից հետո, երբ ՊԵԳԻԴԱ-ի ակտիվիստները և նրանց հակառակորդները սկսեցին միմյանց վրա քարեր և վառելանյութով շշեր նետել:
Հիշեցնենք, որ ցույցը սկսվել է ի նշան բողոքի՝ ընդդեմ Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալների նկատմամբ Գերմանիայի կառավարության քաղաքականության: Գերմանիայի ոստիկանությունը ստացել է հարյուրավոր դիմումներ Քյոլնի բնակիչներից, որոնք ամանորյա տոներին հարձակման են ենթարկվել միգրանտների կողմից:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



