Նարկոբարոնի հետ հարցազրույցի համար Շոն Պենի դեմ հետաքննություն է սկսվել
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի իշխանությունները հետաքննություն են սկսել հայտնի դերասան եւ ռեժիսոր Շոն Պենի եւ մեքսիկացի դերասանուհի Քեյթ Դել Կաստիլյոյի նկատմամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկակոչելով NBC News հեռուստաալիքը:
Պատճառը «Սինալոա» նարկոկարտելի ղեկավար Հոակին Գուսմանի («Գաճաճ» մականունով) հետ արտիստների հարցազրույցն է: Խիստ գաղտնի պայմաններում կայացած զրույցի արդյունքները հրապարակվել են շաբաթ երեկոյան, «Rolling Stone» ամսագրի էլեկտրոնային տարբերակում: Միաժամանակ, Associated Press-ը գրում է, որ Շոն Պենի հետ կապ հաստատելը մեքսիկական իշխանություններին հնարավորություն է ընձեռել հստակեցնել հանցագործի գտնվելու վայրը, ինչի արդյունքում նրան ձերբակալել են:
Հոլիվուդյան դերասանը նշել է, որ Գուսմանը ցանկացել է իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանել՝ նախագծի համակարգումը վստահելով դել Կաստիլյոյին, որը նախկինում բացահայտորեն սատարել է նարկոբարոնին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հարցերի լայն շրջանակի՝ Գուսմանի մանկությունից մինեւ ամերիկյան քաղաքականության եւ հոլիվուդյան կինոարտադրության հանդեպ նրա վերաբերմունքը:
Նշենք, որ Մեքսիկայի իրավապահ մարմինները հայտարարել են Գաճաճին ԱՄՆ-ին արտահանձնելու գործընթաց սկսելու մասին:



