Իսրայելի բանակը հաղորդել է Եգիպտոսի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է Եգիպտոսի հետ սահմանին փոխհրաձգության մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իսրայելի բանակը հայտնել է, որ Եգիպտոսի հետ սահմանին տեղի է ունենում հրաձգություն՝ միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդելով։
Ավելի վաղ իսրայելական Kan ռադիոկայանը հաղորդել էր Եգիպտոսի հետ սահմանին երկու մարդու վիրավորվելու մասին։
Times of Israel-ն էլ իր հերթին հայտնել է, որ իսրայելա-եգիպտական սահմանին հաճախակի են տեղի ունենում թմրամիջոցների փոխադրման դեպքեր։ Նշվում է, որ վերջին տարիներին մի քանի անգամ փոխհրաձգություն է տեղի ունեցել թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվողների և իսրայելական բանակի զինվորների միջև։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



