Լայպցիգում ցույցերի ժամանակ տուժել է շուրջ 50 ոստիկան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում վերջին երեք օրվա ընթացքում ձախ ծայրահեղականների բողոքի ցույցը ցրելու ժամանակ տուժել է մոտ 50 իրավապահ, կիրակի հայտնել է Սաքսոնիա դաշնային նահանգի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Լայպցիգի իշխանություններն արգելել էին դատապարտված ձախ ծայրահեղականների համախոհների՝ շաբաթ օրը ծրագրված ցույցը։ Ուրբաթ օրվանից քաղաքում ինքնաբուխ ցույցեր են անցկացվում։ Չնայած արգելքին, ըստ ոստիկանության հաշվարկների, շաբաթ երեկոյան քաղաքի փողոցներ են դուրս եկել մինչև 1500 արմատականներ, որոնց ցրումը տևել է մինչև կիրակի։
Նշվում է, որ բախումների արդյունքում ցուցարարների մեջ կան նաև տուժածներ, որոնց թիվը չի նշվում։ Չհամակարգված բողոքի ցույցը ցրելու ժամանակ մոտ 1000 մարդ ենթարկվել է ինքնության ստուգման, 30-ը բերման է ենթարկվել։
Չորեքշաբթի օրը Դրեզդենի դատարանը ձախ ծայրահեղական կազմակերպության չորս անդամների դատապարտել էր ազատազրկման՝ նեոնացիստական և աջակողմյան խմբավորումների անդամների վրա հարձակվելու համար։ Ձախ ծայրահեղական կազմակերպությունների կողմնակիցները նախկինում սպառնացել էին լայնածավալ բողոքի ցույցերով՝ ի պատասխան ծայրահեղական խմբավորման ղեկավար Լինա Ե.-ի դատապարտման, որը, չնայած դատավճռին, ազատ է արձակվել մինչև բողոքարկումը։