Ասենսիոն և Ուգարտեն արդեն Փարիզում են․ ՊՍԺ տեղափոխումն ավելի է մոտենում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկուշաբթի օրը Փարիզ են ժամանել իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն (27) և ուրուգվայցի կիսապաշտպան Մանուել Ուգարտեն (22, Պորտուգալիա Սպորտինգ): Այս մասին գրել է L'equipe-ը։
Ֆրանսիայի մայրաքաղաքում է նաև իրենց գործակալ Ժորժե Մենդեշը։ Նրանք պետք է հանդիպեն ՊՍԺ-ի ղեկավարներին՝ ավարտելու ֆուտբոլիստների տեղափոխությունը:
Իսպանացին, որը մերժել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը, պետք է բուժզննում անցնի Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Նա կստորագրի չորս կամ հինգ տարվա պայմանագիր։
Ուրուգվայցու հարցում, չնայած «Չելսիի» մրցակցությանը, փարիզյան ակումբը հաջողել է սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել։ Ֆրանսիայի չեմպիոնները կվճարեն 60 միլիոն եվրո ուրուգվայցու պայմանագրի հրաժարագնի համար։