Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռուբեն Վարդանյան
БЛОГ«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Ես ոչ մի ձևաչափով չեմ տեսնում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը։ Եվ սա միայն իմ դիրքորոշումը չէ։ Սա Արցախում ապրող մարդկանց ճնշող մեծամասնության դիրքորոշումն է, և ոչ միայն՝ Արցախում ապրողների:
Ակնհայտ է, որ թղթի վրա ստորագրված որևէ փաստաթուղթ ուժ չունի, եթե գործնականում՝ «հողի վրա», չկան դրա պահպանումն ապահովող արդյունավետ մեխանիզմներ, հստակ համակարգեր, կոնկրետ համաձայնագրերի խախտումները պատժելու մեխանիզմներ, եթե ժողովուրդն ու ղեկավարները չեն ցուցաբերում կամք, եթե ամեն ինչը «լղոզվում է»:
Դիվանագիտական ճանապարհով նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է: Հիշո՞ւմ եք Չերչիլի խոսքերը՝ «Եթե պատերազմի և նվաստացման միջև ընտրում ես նվաստացումը, կստանաս թե′ նվաստացում, թե′ պատերազմ»։ Ուստի ուզում եմ ընդամենը հիշեցնել այս խոսքերը, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս վարչապետին ու Արցախի նախագահին։
Այս և մի շարք այլ թեմաների շուրջ է «Նոյյան Տապան»-ի հետ զրույցը:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



