ԱՄՆ դատախազությունը ծանուցել է Թրամփին նրա դեմ հարուցված քրեական գործի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դատախազությունը ծանուցել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իր դեմ քրեական հետաքննության մասին։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Դաշնային դատախազները գրավոր ծանուցել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա քրեական հետախուզության մեջ է»,- ասվում է հոդվածում։
Իր հերթին ABC News հեռուստաալիքը հայտնում է, որ հետաքննությունը կապված է քաղաքական գործչի կողմից գաղտնի փաստաթղթերի պահպանման հետ։
Ինքը՝ Դոնալդ Թրամփը, ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտարարություններ էր հրապարակել՝ ասելով, որ իրեն ոչ ոք չի ասել մեղադրանքի մասին։ Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ «ոչ մի վատ բան չի արել»։
Այն, որ ԱՄՆ նախկին նախագահի տանը գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել, հայտնի է դարձել անցյալ տարվա օգոստոսի 13-ին այն բանից հետո, երբ ՀԴԲ-ի աշխատակիցներն այնտեղ խուզարկություններ են կատարել։ Հիմա պարզվում է՝ նա իրո՞ք թաքցրել է պետական գաղտնիք պարունակող թղթեր, թե՞ խոսքը հին թղթապանակների մասին է։