Սննդամթերքի գները՝ մայիսին. հնդկացորենն էժանացել է 21,4%-ով, ձեթը՝ 36,5, բանջարեղենը 22,3%-ով. ձուն թանկացել է 18,9%-ով
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1% գնանկում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հնդկացորենի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ նվազել է 21.4%-ով, ոսպինը՝ 18.4%-ով, ալյուրինը՝ 10.4%-ով, ոլոռինը՝ 10,4%-ով, բրնձինը՝ 7.8%-ով, մակարոնեղենինը՝4.1%-ով, բլղուրինը՝ 3.6%-ով, լոբունը՝ 3.0%-ով, ձավարինը՝ 2.8%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.8%, 3.8%, 3.2%, 3.4%, 1.5%, 1.6%, 2.5%, 0.9% և 0.5%-ով:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացի՝ 0.2%, թարմ կաթի՝ 5.4%, պանրի՝ 7.8% գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 1.4%, 0.4%, 1.8% գնանկում:
Մարգարինի, կարագի և թռչնամսի գները 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ նվազել են 6.8%, 2.9% և 0.9%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 1.2%, 1.2% և 0.3 %-ով:
Ձվի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ աճել է 18.9%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ գրանցվել է 0.8% գնանկում:
Ըստ վիճակագրության՝ 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 36.5%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1%-ով:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան մսի՝ 0.7%, խոզի մսի՝ 9.5% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.1% և 3.4% գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 1.6% գնաճ:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ծխախոտային արտադրատեսակների 8.6%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 2.2% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում էլ 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 22.3%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 19.7% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ գներն աճել են 2.4%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.6% գնանկում:
2023թ. մայիսին ապրիլի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 13.09%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.17 տոկոսային կետով։