Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը և Թուրքիայի ՊՆ ղեկավարը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին և Թուրքիայի պաշտպանության նորանշանակ նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույցում ընդգծել են համատեղ համագործակցության շարունակման անհրաժեշտությունը, հաղորդում է Mehr–ը։
Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Գյուլերին զբաղեցրած պաշտոնի կապակցությամբ։
Թուրքիային բնութագրելով որպես Իրանի ռազմավարական բարեկամ՝ գեներալ Բաղերին նշել է, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանների առկայությունը ավելի է անհրաժեշտ դարձնում համատեղ համագործակցության շարունակությունը։ Գեներալ-մայոր Բաղերին Գյուլերին հրավիրել է այցելել Թեհրան։
Բաղերին և Գյուլերը քննարկել են նաև տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումների և համատեղ զորավարժությունների անցկացման հարցը։
Գյուլերն իր հերթին ընդգծել է Իրանի և Թուրքիայի միջև ռազմական կապերի խորացման անհրաժեշտությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Թեհրանին՝ երկրաշարժի ժամանակ Թուրքիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։