Ռուսաստանում անօրինական աշխատող տաքսիստների համար տուգանքները կավելանան
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Պետդուման նախատեսում է տաքսիների մասին նոր օրենք ընդունել, որը նախատեսում է օրինական հիմունքներով աշխատող տաքսիստների համար նախատեսված տուգանքների չափը նվազեցնել 4-5 անգամ, իսկ առանց լիցենզիայի աշխատող տաքսիստների տուգանքները կբարձրանան:
Պետդումայի սահմանադրական օրենսդրության եւ շինարարական օրենսդրության հանձնաժողովի փոխնախագահ Վյաչեսլավ ԼիսակովնԻնտերֆաքսի թղթակցին ասել է, որ ծրագրվում է օրենքն ընդունել փետրվար-մարտին: Նրա խոսքով, ներկայում անօրինական տաքսու վարորդները խախտում կատարելու դեպքում 5 հազար ռուբլու չափով տուգանք պետք է վճարի, եթե, իհարկե, հաջողվի բռնել նրան: Իսկ օրինական հիմունքներով աշխատող տաքսու վարորդները կարող են 30-50 հազար ռուբլու չափով տուգանվել: Մշակված եւ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը «տեղերով փոխում է օրինական եւ անօրինական տաքսիստներին»:
Բացի այդ, Լիսոկովի պարզաբանմամբ, առաջարկվում է պատասխանատվություն սահմանել կարգավարների համար՝ անօրինական տաքսի ծառայություններին պատվեր տալու համար:



