Արթուր Աբրահամն ու Ջիլբերտո Ռամիրեսը համաձայնության գալու եզրին են
СПОРТԳերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի ներկայացուցիչները բանակցում են մենամարտի անցկացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Boxing Scene»-ը:
Ամենայն հավանականությամբ՝ Արթուր Աբրահամը կմենամարտի Ջիլբերտո Ռամիրեսի հետ ու կփորձի 6-րդ անգամ պաշտպանել միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ անպարտելի Ջիլբերտո Ռամիրեսը կփորձի իր առաջին աշխարհի չեմպիոնական տիտղոսը նվաճել:
«Պաշտոնական համաձայնություն դեռևս չկա, սակայն ինձ հայտնել են, որ մեծ հաշվով որոշումն արդեն կայացված է: Նրանք մոտ են պաշտոնական պայմանավորվածություն ձեռք բերելուն»,- ասել է WBO նախագահը:
Բանակցությունները մեկնարկել են ծննդյան տոներից անմիջապես հետո: Նշվում է, որ կողմերը պատրաստ են փոխզիջումների գնալ, որպեսզի մենամարտը կայանա:
Հատկանշական է, որ մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին մեկ անգամ արդեն հաջողվել է առավելության հասնել հայազգի բռնցքամարտիկի նկատմամբ: Ռամիրեսը հաղթել է Հոլանդիան ներկայացնող Գևորգ Խաչիկյանին: