Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աշխարհակարգային «եռաոտք» փոփոխությունների առանձնահատկությունները. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հիմա աշխարհում յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել, որտեղ բախվում են խոշոր գերտերությունների շահերը։ Ինչպես ասել էր ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին, աշխարհը դառնում է եռաբևեռ, իսկ այդ երեք բևեռները Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանն են։ Սա նշանակում է, որ միաբևեռ աշխարհակարգը փլուզվում է։ Ու պատահական չէ, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, շատ դժվարությամբ է զիջում իր դիրքերը և փորձում է թույլ չտալ, որ Ռուսաստանն ու Չինաստանը հզորանան ու ավելի ընդլայնեն իրենց ազդեցության գոտին։ Բայց, միևնույն ժամանակ, Արևմուտքի հետ դիմակայությունը հող է նախապատրաստում Ռուսաստանի ու Չինաստանի մերձեցման համար։

Այս երկրները տարբեր հարցերում համագործակցում են, նույնիսկ պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում` որպես ուժի ցուցադրություն։ Ու դա չինացի դիվանագետների կողմից բնորոշվում է որպես առանց սահմանափակումների համագործակցություն։ Բայց դրան զուգահեռ պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը և Չինաստանը տարբեր քաղաքակրթական արժեքներ են կրում, իսկ որոշ հարցերում էլ երկու երկրների շահերն ուղղակի բախվում են։ Օրինակ՝ Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում շատ է մեծացրել իր ազդեցությունը Միջին Ասիայի հինգ երկրում։ Իսկ վերջերս էլ Սիան քաղաքում, որտեղից ժամանակին սկսվել է «Մետաքսի ճանապարհը», անցկացվեց «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթաժողովը, որին մասնակցում էին Միջին Ասիայի պետությունների ղեկավարները։

Ընդ որում, չինական կողմը խոստանում է մեծ գումարներ ներդնել այդ տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերում։ Չինական ազդեցության ընդլայնումը դեպի Միջին Ասիա արդեն իրողություն է այն պարագայում, երբ միջինասիական պետությունները ժամանակին եղել են բացառապես ռուսական ազդեցության գոտի։ Բնականաբար, չինական ներթափանցման հանգամանքը ՌԴ-ի շահերին հակասում է։ Պատահական չէ, որ շատ վերլուծաբաններ նշում են, թե Ուկրաինայում ընթացող կոնֆլիկտից ամենաշատը կարող է օգտվել Չինաստանը, քանի որ Ռուսաստանի պարտության դեպքում ռուսական ազդեցության տարածքները կարող են լիովին ընկնել չինական ազդեցության տակ։

Բացի այդ, Չինաստանը նաև հավակնություններ ունի ՌԴ-ի հեռավորարևել յան որոշ տարածքների նկատմամբ՝ համարելով, որ դրանք չինական տարածքներ են, որոնք ժամանակին անարդար պայմանագրերի արդյունքում են հանձնվել Ռուսաստանին։ Իսկ Ռուսաստանի հաղթանակի դեպքում Չինաստանը կարող է ուկրաինական հաջողված փորձն օգտագործել Թայվան ներխուժելու ու կղզին գրավելու համար։ Թայվանին տիրանալու հանգամանքը էականորեն կփոխի ուժերի դասավորությունը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ուստի Արևմուտքի համար առավել մեծ վտանգ են ներկայացնում չինական աճող հավակնությունները, քան Ռուսաստանը։ Դրա համար էլ ԱՄՆ-ի կողմից փորձ է կատարվում Չինաստանի դեմ առավել լայն կոալիցիա ստեղծել, որի շրջանակներում են, օրինակ՝ Quad-ի (Անվտանգության քառակողմ երկխոսության) ձևաչափը, ինչի մեջ ընդգրկված են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հնդկաստանը, Ավստրալիան, և AUKUS եռակողմ պաշտպանական դաշինքը, որտեղ ընդգրկված են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ավստրալիան։

Այս ամենի հետ մեկտեղ ԱՄՆ-ը փորձում է նաև Հարավ-արևել յան Ասիայի այլ երկրների ևս ընդգրկել հակաչինական համագործակցության շրջանակներում։ Օրինակ՝ Վաշինգտոնը որոշել է մեծացնել իր ռազմական ներկայությունը Ֆիլիպիններում։ Իսկ Չինաստանը փորձեր է կատարում ռազմաբազաներ բացել խաղաղօվկիանոսյան կղզիների տարածքներում, ինչի մասով ԱՄՆ-ը մեծ վտանգներ է տեսնում։ Օրինակ՝ Արևմուտքի ներգործության արդյունքում էր, որ Սողոմոնյան կղզիները որոշեց թույլ չտալ, որ չինացիները ռազմաբազաներ բացեն իրենց տարածքում։ Ուշագրավ է, որ ԵՄ մաս կազմող պետությունները այնքան էլ շահագրգռված չեն Չինաստանի հետ դիմակայության մեջ մտնելու հանգամանքով, ինչքան որ ԱՄՆ-ն է շահագրգռված։ Նրանք մեծապես հետաքրքրված են Չինաստանի հետ առևտրային ու տնտեսական հարաբերությունների խորացմամբ ու եկամուտներով։ Դրա մասին են վկայում Գերմանիայի կանցլեր Շոլցի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Պեկին կատարած այցելությունների արդյունքում հնչած ուղերձները։

Թերևս նաև աշխարհագրական հեռավորությամբ պայմանավորված՝ ԵՄ-ն հակաչինական բլոկի մաս չի կազմում։ Բայց քանի որ ԱՄՆ-ը գնալով մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հարավ-արևել յան Ասիայում ու զինում է Թայվանին՝ Չինաստանին զսպելու համար, Պեկինն էլ իր հերթին փորձում է հակակշռել Վաշինգտոնին։ Վերջերս Չինաստանը պայմանագիր կնքեց Կուբայի հետ այդ երկրում հետախուզական բազա ստեղծելու վերաբերյալ` խոստանալով Կուբայում ներդնել մի քանի միլիարդ դոլար։ Այս ամենը նշանակում է, որ Չինաստանը մուտք է գործում ԱՄՆ-ի մերձակա տարածք ու կարող է Կարիբյան ավազանում մշտադիտարկման տակ պահել այդ երկրի ռազմական շարժերը։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ այս իրավիճակը նմանեցնում են սառը պատերազմի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին։ Նույնիսկ վերլուծություններ կան, որ առաջիկանում ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև նոր սառը պատերազմ է սկսվելու, բայց այն լիովին տարբեր է լինելու ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև եղած սառը պատերազմից և ընթանալու է ժամանակակից պայմաններին համապատասխան, որի բնորոշ կողմերից մեկն էլ լինելու է տեխնոլոգիական մրցավազքը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%