Հայաստանը 450 մլն ռուսական ռուբլի կհատկացնի Եվրասիական վերապահովագրական ընկերության ստեղծմանը
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը 450 մլն ռուսական ռուբլի կհատկացնի Եվրասիական վերապահովագրական ընկերության ստեղծմանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունիսի 13-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այն կստեղծվի ԵԱՏՄ երկրների փոխադարձ եւ արտաքին առեւտրի խթանման համատեղ կորպորատիվ եւ ներդրումային ծրագրերի շրջանակում։ Ընդ որում՝ վերազգային մակարդակով։ Նախարարի խոսքով՝ սա առաջին կազմակերպությունն է, որի գլխավոր գրասենյակը գտնվելու է Երեւանում։ «Դրա ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ պատժամիջոցների պայմաններում մի շարք միջազգային ապահովագրական գործակալություններ հրաժարվել են վերապահովագրել Ռուսաստանից արտահանվող ապրանքները»,- պարզաբանել է Քերոբյանը։
Կառավարության ներկայացուցչի կարծիքով՝ նոր կազմակերպության ստեղծումը թույլ կտա ստանալ հայկական ապահովագրական գործակալության ռիսկերի վերապահովագրման նոր գործիք։ «Հայաստանը կստանա այդ ընկերության բաժնեթղթերի 3 տոկոսը»,- ավելացրել է նախարարը։