Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե մեր երկրի ներսում չլինի դիմադրություն, և օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է այդ փաստաթուղթը ստորագրել ու մարսել, ստորագրելու է». Իշխան Սաղաթելյան

ПОЛИТИКА

Հունիսի 9-11-ը կայացած ՀՅԴ Հայաստանի 26-րդ Գերագույն ժողովի ժամանակ ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի նոր կազմ. այն կազմված է 13 անձից: ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանn այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները:

Ընթերցեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը հայտարարությունը: Հիմնական շեշտադրումները հետևյալն էին՝ հայ ժողովուրդը և Հայոց պետականությունը կանգնած են գոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև, իսկ Հայաստանի իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը, ՀՀ Անկախության հռչակագրից բխող հանձնառություններից և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի սահմանադրական պարտականություններից հրաժարվելը, թուրք-ադրբեջանական պարտադրվող  զիջումներն ընդունելու և հայ ժողովրդի ազգային պետական շահերը ստորադասելու քաղաքականությունը կործանարար է։ «Գերագույն ժողովը ճակատագրական այս հանգրվանում համահայկական զորաշարժի կոչ է հնչեցնում։ Սթափվելու, ընդվզելու, մեր պետությանն ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճռական պահն է։ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ»: Հաջորդիվ հայտարարության մեջ նշվում է, թե ինչ ենք պարտավոր անել այս իրավիճակում:

«Եթե ստորագրվի այն, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, դա խաղաղության պայմանագիր չէ, այլ նոր կապիտուլյացիա է, այն աղետալի և ողբերգական հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար: Դա կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորումն է, իսկ սպառնալիքներն ամբողջությամբ չեզոքացնելու համար պետք է հեռացնել իշխանությանը: Պետք է հասնենք նրան, որ այդ փաստաթուղթը չստորագրվի, դրա համար ժողովրդի ընդվզումը կկազմակերպենք, մեր առաջիկա քայլերն ու գործողություններն  ուղղված են լինելու դրան: Եթե մեր երկրի ներսում չլինի դիմադրություն, օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է այդ փաստաթուղթը ստորագրել և մարսել, ստորագրելու է: Ակնհայտ է, որ Փաշինյանի և Ալիևի միջև կա պայմանավորվածություն, որ այս տարվա ընթացքում այդ պրոցեսը հասցնեն ավարտին:

Ունենք քայլերի և գործողությունների մեր հստակ պատկերացումները, բայց քանի որ գտնում ենք, որ սա մեկ քաղաքական ուժի կամ կազմակերպության խնդիր չէ, մեր բոլոր գաղափարները քննարկելու ենք Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական առողջ ուժերի հետ, ամբողջացնելու ենք մեր անելիքները և դուրս գանք պայքարի»,-ասում է Իշխան Սաղաթելյանը: Վստահ է, որ հայ մարդը չի կարող համակերպվել այս իրավիճակին, և յուրաքանչյուր մարդ պետք է տեր կանգնի իր հայրենիքին ու ինքնությանը: «Անցնող երեք տարվա ընթացքում մեր հիմնական անհաջողությունների պատճառը եղել է այն, որ չենք կարողացել մեր ժողովրդի լայն զանգվածների բացատրել սպառնալիքները և դուրս բերել պայքարի: Բայց իրավիճակ է փոխվել նաև վերջին մեկ տարվա ընթացքում: Երբ Փաշինյանը խոսեց նշաձողն իջեցնելու մասին, շատերը խորությամբ չէին գիտակցում, թե ինչ է կատարվում, մեզ մեղադրում էին, որ մեր պայքարն իշխանության համար է: Իսկ հիմա մարդը շատ պարզ և հստակ հայտարարել է, որ գնում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ճանապարհով: Առաջարկում են հանձնվել հանուն փրկության, հանձնվել և փրկել մի մասը: Մենք գտնում ենք, որ դա ինքնաոչնչացման ճանապարհ է»:

Ընդգծում է, որ վերջին տարիներին թուլացրեցին մեր ժողովրդի դիմադրությունը, շարունակեցին պառակտել: «Անցնող տարիներին Ն. Փաշինյանն ամբողջությամբ քանդեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, մեր ռեսուրսը, ուժի կենտրոնը նաև դա էր: Իրենք շարունակում խոսում են խաղաղության մասին՝ բերելով նոր կորուստներ, նոր պատերազմ, զիջումները հանգեցնում են դրան»:

Past.am-ը Իշխան Սաղաթելյանից մեկնաբանություն խնդրեց նրա և Հրանտ Մարգարյանի հարաբերությունների վերաբերյալ տարածված լուրերի հետ կապված: Մասնավորաբար, մամուլում և քաղաքական դաշտում լուրեր են շրջանառվում, թե Հրանտ Մարգարյանը դեմ է եղել Սաղաթելյանի՝ ԳՄ ներկայացուցիչ ընտրվելուն և փորձել է այդ դիրքում իր թեկնածուին առաջարկել: «Հրանտ Մարգարյանն իմ ավագ ընկերն է, ՀՅԴ բյուրոյի 20 տարվա ներկայացուցիչը, ով մեծ ավանդ ունի և՛ Դաշնակցության, և՛ Հայաստանի ու Արցախի պետականության կայացման մեջ: Մենք որևէ տարաձայնություն ունենալ չենք կարող, բոլոր նման խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում, նման բան չկա և չի կարող լինել»,-արձագանքեց Սաղաթելյանը:

Լուսինե Առաքելյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами