«Ես տեղում հակադարձել եմ հյուրին»․ Ամալյա Հովհաննիսյանը՝ Կարեն Հովհաննիսյանի հետ հարցազրույցի մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման հյուրն էր դերասան Կարեն Հովհաննիսյանը, որը հարցազրույցի ընթացքում խոսել է երեխային դաստիրակելու մեթոդի մասին՝ նշելով, որ երեխային պետք է ծեծել և պետք է գործեն խիստ սահմանափակումներ և սխալ է մեթոդը, որ երեխային տալիս են ազատություն։ Մի շարք օգտատերեր անդրադարձել են թեմային նշելով, որ հարցազրույցի ընթացքում եղել է բռնության կոչ։
Հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է հարցազրույցին և համացանցում տարածվող տեսանյութին։
«Հյուրի կողմից հնչել է բռնության կոչ, որին ես հակադարձել եմ հաղորդման ժամանակ, դեմ եմ արտահայտվել երեխայի հանդեպ ծեծին, խոսել եմ նաև հասուն տարիքում դրա հետևանքների մասին։ Տիկտոկի մի էջ տարածում է հյուրի խոսքի այդ հատվածը, սակայն մոնտաժել է իմ խոսքը, որտեղ դեմ եմ արտահայտվում ծեծին՝ ստեղծելով տպավորություն, թե իմ հաղորդման ժամանակ հնչել է բռնության կոչ առանց հակադարձման»,– գրել է հաղորդավարուհին։