Պեկինի օդանավակայանում Մեսսիի ձերբակալության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, ով ձերբակալվել էր Պեկինի օդանավակայանում, զարմացել է, որ իրեն թույլ չեն տվել երկիր մուտք գործել առանց վիզայի։
Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ օդանավակայանի աշխատակիցները կանգնեցրել են ֆուտբոլիստին անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով։ Մեսսին Չինաստան էր մեկնել իր իսպանական անձնագրով, բայց առանց վիզայի, քանի որ չգիտեր, որ այն իրեն անհրաժեշտ է երկիր մուտք գործելու համար։
«Թայվանը Չինաստան չէ՞», -հարցրել է Մեսսին՝ կարծելով, որ իսպանական անձնագրով կարելի է մուտք գործել ոչ միայն Թայվան, այլ նաև Չինաստան, հայտնում է գերմանական Bild հրատարակությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Հաղորդվում է նաև, որ Մեսսին ստիպված է եղել մոտ երկու ժամ սպասել օդանավակայանում, մինչ միգրացիոն ծառայությունը նրան վիզա է տվել՝ որպես հատուկ և անհետաձգելի դեպք։
35-ամյա հարձակվողը ժամանել է Չինաստան՝ Ավստրալիայի հետ ընկերական հանդիպում անցկացնելու համար։ Հանդիպումը կկայանա Պեկինում հունիսի 15-ին։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Լիոնել Մեսսին հայտարարել էր Անգլիայի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմին պատկանող ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ենթադրվում է, որ եռամյա պայմանագիրը պաշտոնապես կստորագրվի հուլիսի 1-ին։