Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում խոստացել է մեծացնել աջակցությունը Ադրբեջանի բանակին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահի հետ Բաքու մեկնած պաշտպանության նախարար Յաշար Գյուլերըտ պատասխանել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ լրագրողի հարցին, փոխանցում է Ermenihaber.am-ը։
«Ինչպես մինչև հիմա, այնպես էլ սրանից հետո մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի շրջանակում առավել ակտիվ ենք իրականացնելու մեր գործունեությունը։ Ավելի առաջ ենք մղելու մեր հարաբերությունները։ Շարունակելու ենք մեկ սիրտ լինել մեր ադրբեջանցի եղբայրների հետ։ Մշտապես Ադրբեջանի կողքին ենք»։
Գյուլերը այցի ընթացքում նաև հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
«Մենք էլ պատրաստ ենք հնարավոր ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել։ Ադրբեջանի ուժեղ բանակն ավելի առաջ տանելու համար շարունակելու ենք ՆԱՏՕ-ի ստանդարտներով մեր համատեղ վարժանքները»,- նշել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։