Անօթևան տղամարդը բարձրացել է այրվող գործարանի տանիք և փրկել 25 շների
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պերուում անօթևան տղամարդը բարձրացել է այրվող գործարանի տանիք և փրկել վտանգի մեջ հայտնված 25 շներին, գրում է Daily Mail-ը։
Ինչպես պատմել է 27-ամյա Սեբաստիան Արիասը, վերադառնալիս է եղել կամրջի տակ գտնվող իր կեցության վայր, երբ տեսել է այրվող շենքը և տանիքում գտնվող կենդանիներին։ Առանց երկու անգամ մտածելու՝ տղամարդը շտապել է օգնել շներին, մինչ փրկարարները ավտոմեքենայով դեպքի վայր են մեկնել։
«Ադրենալինը ստիպեց ինձ շարժվել», - ասել է Արիասը:
Տղամարդը շներին տանիքից ցած է գցել բրեզենտի վրա, որը ներքեւում պահել էին ոչ անտարբեր մարդիկ։ Սեբաստիանը հիշում է, որ քիչ էր մնում ինքն էլ դառնար հրդեհի զոհ։
«Վերջին շունը վախեցավ ինձնից, քանի որ այդ պահին պատը փլվեց վրաս։ Ես բռնեցի նրա պարանոցից և ցած գցեցի», - նշել է տղամարդը:
Այն բանից հետո, երբ հանրությունն իմացավ Սեբաստիանի արարքի մասին, նա հույս ունի, որ ինչ-որ մեկն իրեն աշխատանք կառաջարկի։
«Ես կցանկանայի դուրս գալ փողոցից։ Ցանկացած աշխատանք կարող եմ անել, արագ սովորող եմ»,- հավելել է անօթեւանը։