ԿԸՀ ներկայացրեցինք օրենքի նախագիծ, որով խիստ քրեական պատիժ է նախատեսվում ՀՀ անունից Արցախը այլ պետության կազմում ճանաչելը. Ավետիք Չալաբյան
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել.
Սիրելի բարեկամներ,
Ինչպես շատերդ գիտեք, այս երկուշաբթի մենք ԿԸՀ ներկայացրեցինք օրենքի նախագիծ, որով խիստ քրեական պատիժ է նախատեսվում ՀՀ անունից Արցախը այլ պետության կազմում ճանաչելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար: Ստորև ներկայացնում եմ օրենքի նախագիծն ամբողջությամբ, այն ակնկալիքով, որ դուք անմիջականորեն կաջակցեք նրա ընդունմանը, և դրանով կկանխեք հայոց պետականության հիմքերի կազմաքանդումը թշնամու և նրա կամակատարների կողմից:
»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքում Լրացում Կատարելու Մասին
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 420.1 և 420.2 հոդվածներով.
«Հոդված 420.1. Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը
1. Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հոդված 420.2. Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը
1. Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



