Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իմ Արտակի արցունքներն ու խոսքերն են ինձ ուժ տվել, որ ոտքի կանգնեմ». Գրիգոր Մուրադյանը ծառայեց երեք ամիս ու երկու օր, անմահացավ Ակնայում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սա այն զրույցներից մեկն էր, երբ մայրիկը որդու մասին խոսելու ողջ ընթացքում արտասվեց՝ իր անսահման կարոտն ու հուզմունքը նաև ինձ փոխանցելով: Տիկին Սոնան ասում է՝ նրա համար չի գովում, քանի որ իր տղան է. Գրիգորի մասին ասված ամեն բառը բացարձակ ճշմարտություն է:

«Գրիգորը փայլել է ամենուր, մանկապարտեզից հետո սովորել է Երևանի թիվ 110 հիմնական դպրոցում, 1-9-րդ դասարաններում բացարձակ գերազանցիկ էր: Դպրոցում չկար մի միջոցառում, որին Գրիգորը չմասնակցեր, բեմում շողում էր, որ կողմը պտտվում էին, իր անունն էին տալիս: Երբեմն ասում էր՝ մա՛մ, հոգնել եմ միջոցառումներից, չեմ ուզում մասնակցել: Խորհուրդ էի տալիս՝ եթե քեզ ընտրել են, պիտի մասնակցես: Ամառային արձակուրդների ժամանակ, երբ գրականության ուսուցչուհին ընթերցանության ցանկ էր տալիս, գրադարանից բոլոր գրքերը վերցրած, տուն էր գալիս: Սիրում էր ընթերցել: Յուրաքանչյուր առարկայի դեպքում մի քանի էջանոց տետրով ուսուցիչներին ներկայացնում էր, թե ինչ է արել արձակուրդների ժամանակ: Իրեն միշտ ասում էի՝ հանգստացի՛ր, Գրիգոր ջան, արձակուրդը քեզ համար էլ է: Իր պատասխանն էր, որ սիրում է սովորել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան:

Հիմա հետահայաց նայելով դպրոցական միջոցառումներին՝ մայրիկը վերհիշում է, որ եռագույնը միշտ որդին էր բեմ բարձրացնում: Դպրոցական ավարտական քննությունները գերազանց է հանձնում, ավարտական միջոցառման ժամանակ, որի բացումն ու փակումը Գրիգորին են վստահում, տղան շարունակել է փայլել բեմի վրա: Գրիգորը խելացի էր, կազմակերպված, գիտեր՝ ինչի է ձգտում: «Երբեք թույլ չէր տալիս, որ իրեն նկատողություն անենք: Աստվածապաշտ էր: Ամեն շաբաթ լինում էինք Հայաստանի որևէ անկյունում, երբ ինչ-որ նոր տեղ էինք գնում, ասում էր՝ մա՛մ, արի մտնենք եկեղեցի: Սա պարտադիր պայման էր»: Դպրոցն ավարտելուց հետո Գրիգորն ուսումը շարունակում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում՝ Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում բաժնում: Ընդունվում է սեփական ուժերով և սովորում անվճար:

«Գրիգորի նպատակն ուսումը բուհում շարունակելն էր, իրեն ասացի՝ բալե՛ս, ախր, գիտես, որ վարձով ենք ապրում, դժվար կլինի ինձ համար: «Մա՛մ, ինչի թույլ կտա՞մ, որ ինձ համար վարձ տաս: Կաշխատեմ, կսովորեմ: Մեր տունն ենք ունենալու»: Տղան նաև ձեռքի շնորհք ուներ՝ թղթից պատրաստված գեղեցիկ աշխատանքներ ունի: «Ամուսնուս մահվանից հետո վարձով էինք բնակվում: Երկու տղաներիս մենակ էի թողնում, գնում փռում աշխատելու, հետո ընդունվեցի Մետրոպոլիտեն: Գրիգորն այդ ընթացքում սովորեց թղթի հետ աշխատել, շատ գեղեցիկ ու հետաքրքիր աշխատանքներ ունի, որոշներն անգամ վաճառել է: Ամառային արձակուրդների ժամանակ գնում էինք գյուղ՝ սիրում էր բոլորին օգնել: Աշխատասեր էր, ամեն հարցում իմ կողքին կանգնած»: Գրիգորի աշխատանքներից որոշները «քանդվեցին» տնից տուն տեղափոխվելու ճանապարհին, նրա աշխատանքները մայրիկը պահպանում է տան՝ Գրիգորի համար պատրաստված անկյուններում: «Անգամ թղթի կտորները, որոնք պիտանի չեն, պահում եմ, քանի որ դրանց Գրիգորի մատներն են դիպել»: 2020 թ. հուլիսի 16-ին զորակոչվում է բանակ:

«Կարանտինի պատճառով սկզբում Ասկերանի գնդում էր, հետո տեղափոխեցին Մարտունի 3: Հրետանու հաշվարկ անողն էր: Լավ էր տրամադրված ծառայությանը, բայց ես որ կողմ պտտվում, լաց էի լինում: Գրիգորս ասում էր՝ մա՛մ, չլացես, կարող է գնամ, ու մի բան լինի: Իսկ ես՝ Գրիգո՛ր, դու իմ կյանքն ես, չեմ կարողանում առանց քեզ: Ծնողներս ասացին՝ հերիք է լացես, երևի կանխազգացում ունեի, մայրիկիս ասացի՝ մամա՛, դու չգիտես, բայց իմ Գրիգորին էլ չեմ տեսնելու»: Ծառայության ողջ ընթացքում Գրիգորը որևէ դժգոհություն չի ունեցել: Սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 26-ի երեկոյան ութի կողմերը զանգեց, երկար խոսեց, անջատեց, հետո ավելի ուշ նորից զանգեց: Երկար զրուցում էինք: Ասաց՝ մա՛մ, մեր ամբողջ զորամասը դատարկել են, հրետանիները «ուրալներից» կապած՝ սպասում ենք, զանգել եմ, որ չանհանգստանաս, 4-5 օր չեմ զանգելու, գնում ենք զորավարժությունների:

Երկար խոսեցինք՝ մամա՛, հիշո՞ւմ ես՝ ինձ ինչ ես խոստացել: Իհարկե, չէի մոռացել: Երբ զորակոչվում էր ծառայության, ասաց՝ խոստացիր, որ ամեն շաբաթ գնալու ես եկեղեցի: Ամեն անգամ զանգում էր ու հարցնում՝ գնում ես, չէ՞, մա՛մ: Մեկ էլ հարցնում էր՝ մազերդ չես կտրելու, չէ՞: Պատասխանում էի՝ չէ»: Մայրիկն աշխատանքի է գնում այն մտքով, որ որդին զորավարժությունների է մասնակցում, բայց առավոտյան պատերազմի լուրն է ստանում: Տիկին Սոնան գիտեր, որ «զորավարժությունների» վայրն Աղդամն է: «Առաջին օրը զանգում էի, Գրիգորս չէր պատասխանում: Անցավ երկու օր, զանգեց՝ ամեն ինչ լավ է, մի անհանգստացիր: Գրիգորը ստել չէր սիրում, բայց այդ օրերին ինձ ստել է, թե իր հետ ամեն բան կարգին է: Իմ միակ հույսն այն էր, որ նորակոչիկները բունկերներում են, հետո գործընկերներիցս մեկն ասաց՝ ի՞նչ բունկեր, հիմա այնտեղ բոլորը հավասար են: Ինձ համար դա անհասկանալի էր, թե ինչպե՞ս իմ երեխան, ով անգամ զենք բռնել չգիտեր, կարող է պատերազմի թեժ կետում լինել»: Առաջին զանգից հետո Գրիգորը մայրիկին զանգահարում է չորս օր անց՝ «մա՛մ, պատերազմը ե՞րբ է վերջանալու»:

«Զրույցի վերջում նորից հարցրեց՝ մա՛մ, գնում ես, չէ՞, եկեղեցի: Ասացի՝ ոչ միայն քո, այլև բոլորի համար եմ գնում, եկեղեցին իմ տունն է դարձել: Մի քանի օր հետո նորից զանգեց, իր վերջին զանգն էր: Շնչակտուր էր, վազում էր: Միայն հարցրել ենք իրար, թե ոնց ենք, ու անջատել է հեռախոսը: Անցավ 12 օր, ու ոչ մի լուր չունեի: Շուշիում եղբայրս մի ծանոթ սպա ուներ, խնդրել էր ինչ-որ տեղեկություն իմանալ: Գրիգորս չէր զանգում: Այդ ընթացքում ընկերուհուս տղան զոհվեց, գնացի Գոռի հուղարկավորությանը՝ «մամայիդ աչքերը քոռանային, որ քեզ այսպես չտեսներ, Գո՛ռ ջան»: Այդ օրը երազիս Գրիգորս նույն ձևով եկավ, ինչ Գոռին էի տեսել՝ եռագույնով ծածկված…»: Մայրիկն անընդհատ զանգի ու լուրի է սպասել. «Այդ օրն ինձ գյուղ տարան, ասացին, որ մայրիկս իրեն լավ չի զգում: Տան բակում լիքը մարդիկ էին հավաքված, մտածեցի, որ նրան բան է պատահել: Բայց պապաս ասաց՝ քո Գրիգորն էլ չկա, հետո էլ ոչինչ չեմ հիշում»: Ակնայում հոկտեմբերի 18-ին Գրիգորը զոհվում է՝ ծառայելով ընդամենը 3 ամիս 2 օր, տուն «վերադառնալով» զոհվելուց օրեր անց:

«Երբ պետք է զորակոչվեր, գնացինք Ծաղկեվանք, մարդիկ քարերից հոսող ջրերից չէին կարողանում հավաքել: Խորը հոր կար, Գրիգորս կախվեց դրա մեջ, բոլորի համար ջուր հանեց: Մարդիկ օրհնում էին, ես էլ ասում էի՝ բանակ է գնում, տղա՛ս, ձեր օրհնությունն իր հետ լինի»: Բայց տղաներին ո՛չ օրհնանքները փրկեցին, ո՛չ աղոթքները: Գրիգորի զոհվելուց ամիսներ անց միայն մայրիկն իր մեջ ուժ է գտել ոտքի կանգնելու: Իսկ ուժ տվողն Արտակն է՝ նրա կրտսեր որդին: «Պառկած էի անկողնում, չէի զգում մարմինս, ապրելու իմաստ չէի տեսնում: Արտակս եկավ, նստեց կողքիս, հարցրեց՝ մա՛մ, Գրիգորին շա՞տ էիր սիրում, պատասխանեցի՝ Գրիգորն իմ կյանքն է: Արտակն էլ արձագանքեց՝ մամա՛, բա ե՞ս, ես քո համար ո՞վ եմ, ինչի՞ չես ուզում ինձ համար ապրել, դու ինձ չե՞ս սիրում: Այդ պահին չգիտեմ, թե ինձ հետ ինչ եղավ: Իմ Արտակի արցունքներն ու խոսքերն են ինձ ուժ տվել, որ ոտքի կանգնեմ»:

Հ. Գ. - Գրիգոր Մուրադյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Ոսկե մեդալով» է պարգևատրվել Պոլիտեխնիկի կողմից: Մեդալներ ունի նաև ՀԿ-ներից: Հուղարկավորված է Ոսկեվազի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%