Ուկրաինան որոշել է մեծ տուրք սահմանել հայկական գինու վրա. «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է
Eadaily.com-ը «Կիևը գինու հարցում սարսափելի է. Հայաստանին և Վրաստանին առաջարկում են պատժել հատուկ տուրքով» վերնագրով հոդվածում գրում է, որ խաղողագործության և գինեգործության ուկրաինական «Ուկրվինպրոմ» կորպորացիան դիմել է երկրի իշխանություններին՝ առաջարկելով Հայաստանից և Վրաստանից գինեգործական արտադրանքի ներմուծման համար սահմանել 50 տոկոս արգելող հատուկ տուրք: Այդ մասին գրել են տեղական լրատվամիջոցները։ Համապատասխան առաջարկն ուղարկվել է Կիևի ռեժիմի վարչապետ Դենիս Շմիգալին։
Առաջարկվում է անդրկովկասյան երկու անբարյացակամ հանրապետություններից խաղողի գինիների, հարստացված գինիների, վերմուտի և այլ ալկոհոլային խմիչքների ներմուծման մաքսատուրք սահմանել 50 %-ի չափով։ Ընդ որում, չի նշվում Ադրբեջանը, որը նույնպես ալկոհոլային արտադրանք է մատակարարում Ուկրաինային։ Ակնհայտ է, որ Բաքվին Կիևում ոչ թե անբարյացակամորեն են նայում, այլ ընդհակառակը՝ դիտում են որպես մտերիմ գործընկեր, որն արժանի է երախտագիտության խոսքերի և Կիևի բարձր հարկերից ազատման:
«Պատժիչ» նախաձեռնության հեղինակներն ամփոփել են իրենց պահանջները՝ հիմնավորելով արտաքին քաղաքական փաստարկներով։Ըստ «Ուկրվինպրոմի», Հայաստանն ու Վրաստանը «օգնում» են Ռուսաստանին, ուստի Կիևը պետք է դադարի լինել նրանց «տնտեսական դոնորը»: «Ուկրվինպրոմի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուչերենկոն հատուկ տուրքերի ներդրման անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ Ուկրաինան պետք է դադարեցնի Ռուսաստանին հավատարիմ երկրների ֆինանսավորումը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում