Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպես է ամեն անհնարինն ակնհայտ դարձնում. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդյո՞ք որևէ մեկը անցած դարի 90-ականների սկզբին, երբ ձևավորվում էր Հայաստանի Հանրապետությունը, կարող էր ենթադրել, որ կգա ժամանակ, երբ նույն Հայաստանի Հանրապետության ղեկավարի «պոստում» հայտնվածը ձեռք կբարձրացնի պետության խորհրդանիշների վրա:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը բողոքել է ՀՀ զինանշանից և հիմնից: Շատերի համոզմամբ, դա ուղիղ առնչություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման նախապայմաններին, ինչի մասին, ի դեպ, «Փաստ» թերթը գրել է դեռ 2021 թվականի սեպտեմբերի վերջին՝ «Զավթած հողերը փաթաթելու համար թղթի պահանջ» վերնագրով հոդվածում: Հավանաբար, այն ժամանակ «Փաստի» ընթերցողներից ինչ-որ մեկին, գուցե՝ շատերին, թվացել էր, թե հոդվածում ներկայացվածը երևակայական ինչ-որ բան է, Փաշինյանի սև փիառ է կամ ֆանտաստիկայի ժանրից է… Բայց… Բայց մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես է Փաշինյանն ամեն անհնարինն ու ֆանտաստիկը փորձում ակնհայտ դարձնել: Չգրենք որևէ նոր բան, այլ ուղղակի վերհիշենք 2021 թվականի այդ հոդվածը ամբողջությամբ և սպասենք հոդվածում նշված մյուս զարգացումները «ակնհայտ դարձնելու» Փաշինյանի հետագա փորձերին, որոնք, հավատացե՛ք, կլինեն, եթե այդ «ազգակործան պատուհասը» շարունակի նստած մնալ իր աթոռին:

«Զավթած հողերը փաթաթելու համար թղթի պահանջ»

«Նվիրիր նրան ամբողջ երկիրը, և նա դեռ փաթաթելու թուղթ էլ կպահանջի» Ժուլիեն դե ֆոլկենարե Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հիմնական օրենքը պետք է փոխել, քանի որ ներկայիս խմբագրությունը պարունակում է տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ: «Ինչպե՞ս կարող է թույլ և ամբողջովին քանդված Հայաստանը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», - ասել է նա:

Հավանաբար, խոսքը Սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ կետի մասին է. «Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները»: Ինչպես ասում են, տեղ հասանք… Թշնամական երկրի մինիսուլթանը արդեն «զավթած հողերը փաթաթելու համար թուղթ է պահանջում»: Լրիվ սպասելի է, որ նա մոտ ապագայում նաև ադրբեջաներենը Հայաստանում պաշտոնական լեզու հայտարարելու պահանջ հնչեցնի (դե, Հայաստանի սահմանների մուտքերին մարդիկ պետք է, չէ՞, շփվեն ադրբեջանցի մաքսայինների ու ոստիկանների հետ): Գուցե նաև Թուրքիայի առաջնորդը, որպես Հայաստանի ղեկավարի հետ հանդիպման նախապայման, կամ էլ կայանալիք հիպոթետիկ հանդիպման ժամանակ նման պահանջ առաջ քաշի՞:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի մինիսուլթանի խոսքերը հենց Թուրքիային էլ ուղղված են (չմոռանանք, որ նա հարցազրույց էր տալիս թուրքական Anadolu լրատվական գործակալությանը), այսինքն, Էրդողանին հիշեցնում էր, որ չմոռանա դա էլ պահանջել Փաշինյանից: Այդ ամենին, իհարկե, կարելի էր ուշադրություն չդարձնել: Բայց… մենք ապրում ենք մի այնպիսի երկրում (ավելի շուտ՝ մի այնպիսի իշխանության առկայությամբ), որտեղ ցանկացած անհնարինը կարող է ակնհայտ դառնալ: «Անհնարինն ակնհայտ» դառնալու օրինակները բազմաթիվ են. պետության ղեկավարի կոչով դատարանների շրջափակում, օրենքի տեսքով կաշառքի առաջարկ Սահմանադրական դատարանի դատավորներին, առանց գյուղնախարարության ագրարային երկիր, առանց սպառազինության մարտական ինքնաթիռների գնում, «մեր պարտությունը մեր հաղթանակն է» կարգախոս, թշնամիներով շրջապատված երկրում ծառայության ժամկետի կրճատում և այլն, և այլն…

Ես բոլորովին չեմ զարմանա, եթե ապագա սահմանադրական փոփոխությունների փաթեթում (որի անհրաժեշտությունը, ի դեպ, արդեն հայտարարվել է իշխանության կողմից) ներառված լինի նաև նման հարց: Դա կարող է լինել չգովազդվող, աննկատելի, լղոզված, ընդամենը մի քանի բառի փոփոխության տեսքով, օրինակ՝ Արարատ բառը փոխարինել Մասիս բառով, կամ էլ ավելի մասշտաբային և գովազդվող, օրինակ՝ փոխել Հայաստանի զինանշանը: Վերջին դեպքում երևակայության մեծ թռիչք կլինի. չէ՞ որ զինանշանում պետք է արտացոլվի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը», օրինակ՝ սրի փոխարեն կառուցած ասֆալտապատ ճանապարհի տեսքով: Ինչո՞ւ չէ, ամեն ինչ հնարավոր է…

Սրանցից ամեն ինչ սպասելի է: Վերջում ուղղակի իրեն մեծ ռազմական ստրատեգ պատկերացնող Իլհամ Ալիևին որպես հիշեցում ներկայացնենք Ալեքսանդր Մակեդոնացու խոսքերը. «Ինչքան շատ ես դու ունենում, այնքան ավելի մեծ ագահությամբ ես ձգտում նրան, ինչը չունես, պատերազմը քո մոտ ծնվում է հաղթանակներից»: Իսկ, ինչպես հայտնի է, ոչ մի պատերազմում ոչ մեկը ոչ մեկին պարտությունից չի ապահովագրում, անգամ եթե դա քեզ համար այնպիսի «եղբայրական» երկիր է, ինչպես Թուրքիան:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами