Լատվիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը Հայաստանին նոմինալ ֆավորիտ է համարում առաջիկա խաղում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լատվիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակևիչը Եվրո-2024 ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղում Հայաստանը նոմինալ ֆավորիտ է, բայց ամեն ինչ կախված է բուն հանդիպումից:
«Հայաստանի հավաքականը վաղը կայանալիք խաղում նոմինալ ֆավորիտ կարող է լինել, քանի որ խաղում է տանը և ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջ է մեզնից: Բայց ֆուտբոլը կմեկնարկում է 0:0 հաշվով և ամեն ինչ կերևա խաղադաշտում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կազակևիչը:
Նրա խոսքով` Հայաստանի հավաքականի երկու խաղերը Թուրքիայի և Ուելսի դեմ ցույց են տալիս, որ ընտրանին առաջադիմում է: Այդ ամենի ապացույցը Քարդիֆում տարած հաղթանակն է:
Եվրո-2024 ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Լատվիային: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: