Կախովկայի ամբարտակի ավերումից հետո առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելանում է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայում Կախովկայի ամբարտակի ոչնչացման հետևանքով ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին հայտնել են Կիևի պաշտոնյաները, մինչդեռ ռուս պաշտոնյաները ասում են, որ 29 մարդ է զոհվել, այս մասին գրել է Reuters-ը։
Հունիսի 6-ին Կախովկայի ամբարտակի ավերումը հեղեղումներ է առաջացրել Ուկրաինայի հարավում և Ռուսաստանի վերահսկողության ներքո հայտնված Խերսոնում՝ ոչնչացնելով գյուղատնտեսական հողերն ու դադարեցնելով մատակարարումները խաղաղ բնակչությանը:
Ավելի քան 3600 մարդ տարհանվել է Խերսոնի և Նիկոլաևի շրջանների հեղեղված շրջաններից, 31 մարդ դեռևս անհետ կորած է, մոտ 1300 տուն մնացել է ջրի տակ, շաբաթ ուշ երեկոյան հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տելեգրամյան իր ալիքում։
Խերսոնի շրջանում ռուսաստանյան վարչակազմի ղեկավար Անդրեյ Ալեքսեյենկոն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 29-ի: