Իմ թիմին ասել եմ, որ շատ բարդ խաղ է սպասվում․ Պետրակով
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում այսօր կկայանա Հայաստան-Լատվիա հանդիպումը։ Խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պատասխանել է լրագրողների հարցերին։
« Ինձ շատ են ասել, որ Հայաստանի հավաքականը մեկ լավ խաղից հետո խնդիրներ է ունենում։ Բայց մենք ռոտացիայի հնարավորություն չունենք, կարծում եմ, որ տղաները գիտեն, թե ինչ է պետք անել»,- ասել է Պետրակովը։ Վերջինիս խոսքով՝ Հայաստանի հավաքականի մրցակիցը շատ ամուր թիմ է:
«Լատվիան շատ բալանսավորված ու հավասարակշռված թիմ է։ Վաղուց այդպիսի Լատվիայի հավաքական ես չեմ տեսել ու այստեղ մարզչի աշխատանքը նույնպես երևում է։ Իմ թիմին ասել եմ, որ շատ բարդ խաղ է սպասվում։ Չեմ կարծում, որ մենք ակնհայտ ֆավորիտ ենք այդ խաղում: Բավականին նմանություն կա Լատվիայի ու Ուելսի հավաքականներում, եթե խոսենք ֆուտբոլիստների մասին։ Երկու թիմերում էլ ֆիզիկապես ամուր տղաներ են»,- ասել է գլխավոր մարզիչը։