ԿԸՀ-ն բավարարել է ստորագրահավաք կազմակերպելու «Հայաքվե» նախաձեռնող խմբի դիմումը
ВИДЕО«Հայաքվե» նախաձեռնող խումբը պատասխան է ստացել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ 50 հազար ստորագրություն հավաքելու եւ Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու դիմումին։
ԿԸՀ-ն հունիսի 20-ի նիստում որոշել է բավարարել դիմումը։ Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։
Նշենք, որ նախաձեռնող խումբը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումը ներկայացրել էր հունիսի 12-ին։ Խումբը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Устроили клоунаду чтобы удержаться у власти
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



