ԱՄՆ-ն Հարավային Կորեա է տեղափոխել ռազմավարական B-52 ռմբակոծիչը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ռազմօդուժը Կորեայի Հանրապետություն է տեղափոխել ռազմավարական B-52 ռմբակոծիչը՝ կապված ԿԺԴՀ-ի վերջին հայտարարության հետ՝ ջրածնային ռումբի փորձարկման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:
«Սա արդեն երկրորդ հակամիջոցն է՝ սկսած այն ժամանակից, երբ Հյուսիսային Կորեան հայտարարել է ջերմամիջուկային զենքի փորձարկման մասին,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» «Ռենհափ» գործակալության հայտարարությունը: - Առաջին միջոցը ԿԺԴՀ-ի տարածքում քարոզչական հեռարձակման վերսկսումն է եղել»:
Գործակալության տվյալներով՝ ռմբակոծիչը տեղափոխվել է Խաղաղ օվկիանոսում՝ Գուամա կղզու վրա գտնվող ամերիկյան ռազմաբազայից և Կորեայի Հանրապետության տարածք է մտել կեսօրին:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



